Նազարբաևն ու Լուկաշենկոն ընդդեմ ՀՀ ներկայացուցչի. «Ազատություն»

Ամերիկյան վերլուծական կենտրոնի կարծիքով, ՀԱՊԿ-ում առկա տարաձայնությունների հետևանքով կազմակերպությունը չի քանդվի, սակայն, «հաստատ կթուլանա»: Ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) վերաբերող վերլուծական հոդված է հրապարակել, որում, մասնավորապես, նշված է, թե Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ չեն կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնել Հայաստանի ներկայացուցչին: «Արևմուտքում 2016-ի տնտեսական և քաղաքական ճգնաժամը նոր հեռանկարներ բացեց Ռուսաստանի համար, Մոսկվան ուժեղացրեց իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում։ Վերջին մի քանի ամիսներին Ռուսաստանը նոր ռազմաքաղաքական համաձայնագրեր կնքեց Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Տաջիկստանի հետ։ Սակայն, Ռուսաստանի հաջողությունը չի նշանակում ՀԱՊԿ-ի հաջողություն, որն ի սկզբանե ստեղծվում էր որպես հակակշիռ ՆԱՏՕ-ին»,- գրում է «Ստրատֆոր»-ը։ Հոդվածագիրը թվարկում է ՀԱՊԿ-ում առկա տարաձայնություններից մի քանիսը, այդ թվում նաև այն, որ անդամ երկրների ղեկավարներին արդեն երկու անգամ չի հաջողվել համաձայնության գալ ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում: «Դեռևս 2015-ին ՀԱՊԿ-ի անդամները պայմանավորվել են, որ այդ պաշտոնը ռոտացիոն սկզբունքով երեք տարին մեկ անցնելու է անդամ երկրներից յուրաքանչյուրին։ Ըստ ռուսական այբուբենի, առաջինը Հայաստանն է, այսինքն՝ երկրները նախօրոք համաձայնվել են, որ Նիկոլայ Բորդյուժային պետք է փոխարինի Հայաստանի ներկայացուցիչը։ Հոկտեմբերին Երևանում կայացած՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին բացակայում էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, իսկ դեկտեմբերին կայացած Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրանց բացակայությունները, որոշ տվյալներով, պատահական չէին»,- նկատում է ամերիկյան վերլուծական կենտրոնը: Ըստ հրապարակման, Ռուսաստանը «կարծես թե» խոստացել է Հայաստանին, որ վերջինիս ներկայացուցիչը զբաղեցնելու է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: «Այդ քայլով Մոսկվան վերահաստատել է իր աջակցությունը Երևանին, քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ չեզոք դիրքորոշում էր որդեգրել»,- գրում է «Ստրատֆոր»-ի վերլուծաբանը, միևնույն ժամանակ ընդգծելով՝ Ղազախստանն ու Բելառուսը մտերիմ կապեր ունեն Ադրբեջանի հետ, այդ երկրներից ոչ մեկը պատրաստ չէ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընդունելի համարել Հայաստանի ներկայացուցչին։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am