Տուրընկերությունը հազարավոր դոլարներ է գանձել և «անհետացել». «Ազատություն»

Ամանորը Թբիլիսիում դիմավորելու համար Վրաստան մեկնած բազմաթիվ հայաստանցիներ միայն հյուրանոցում են պարզել, որ խաբված են: Խարդախության փաստով քրգործ է հարուցվել:
«Մեզ թղթեր են տվել պեչատով ու ոչ մի կասկած չեն ներշնչել»,- «Ազատության» հետ զրույցում ասում է խարդախության զոհ դարձած Գայանե Մարտիրոսյանը, որի 14 հոգանոց ընտանիքը Ամանորի գիշերը Թբիլիսի հյուրանոցներից մեկում անցկացնելու փոխարեն Թբիլիսի-Երևան ավտոճանապարհին է դիմավորել։ «Մեծ Հայկ» տուրիստական ընկերությունը նրանցից մոտ 3000 դոլար է վերցրել՝ տոնական հանգիստը հարևան երկրի բարձրակարգ «Գոլդեն Փելես» հյուրանոցում կազմակերպելու համար, սակայն, գումարը ստանալուց հետո ընկերության տնօրենն անհետացել է: «Մեզ առաջարկեցին, որ նորից ամեն ընտանիքի համար մենք մուծենք 1000 դոլար, որ կարողանանք մինչև հունվարի 5-ը մնալ այնտեղ։ Բայց մենք հետ վերադարձանք գիշերը 3 մեքենաներով»,- շարունակում է խաբված քաղաքացուհին: Նույն տուրիստական ընկերության կողմից խաբված մեկ այլ ընտանիք էլ 1300 դոլար է վճարել «Մեծ Հայկ»-ի տնօրեն Վահագ Բարեղամյանին: Թբիլիսի հասնելուն պես, սակայն, այդ ընտանքի անդամները պարզել են, որ իրենց անունով ոչ մի հյուրանոց էլ ամրագրված չէ։ Անահիտ Գրիգորյանը, ով անձամբ է գումարը փոխանցել Բարեղամյանին, «Ազատությանն» ասաց, թե արդեն հյուրանոցում են բացահայտել, որ իրենք միակ խաբվածները չեն՝ «Հյուրանոցում Հայաստանից գնացող 10 հոգու անուն ունեին։ Ասացին՝ եթե ձեր անուններն այդ ցուցակում չլինի, ուրեմն ձեր տուրիստական ընկերությունը խաբել է ձեզ, քանի որ դուք միակը չեք»: Թբիլիսիի «Գոլդեն Փելես» հյուրանոցից «Ազատությանը» փոխանցեցին, որ ընկերությունը 30 սենյակ էր ամրագել, սակայն, միայն 10-ի համար է 30 տոկոսի չափով գումար փոխանցվել։ Հյուրանոցի մենեջեր Նինո Բեջաշվիլին, մասնավրապես, նշեց՝ «Այդ մարդը մեզ նախապես չի վճարել։ Համարներն ամրագրել էր, հետո վերջին պահին փոխանցում չէր արել։ Այդ պատճառով մենք ստիպված էինք հյուրերից գանձել այդ գումարը։ Այդ մարդու [Բարեղամյանի] բոլոր հեռախոսահամարները, որ մենք ունեինք, անջատված էին։ Դրանք փոխանցել ենք նաև հյուրերին, իրենք էլ չեն կարողացել կապվել նրա հետ»: Հիշյալ տուրիստական ընկերությունը ԱՆ պետռեգիստրում գրանցված չէ, «Սփյուռ» տեղեկատուի մեջ մի հեռախոսահամար են գրանցել, ֆեյսբուքյան էջում էլ պարբերաբար հրապարակումներ են տեղադրում՝ տարբեր երկրներում հանգիստ կազմակերպելու առաջարկներով։ Հենց նույն էջում էլ բազմաթիվ օգտատերեր արդեն գրել են, որ մոտ 500 հոգի ընկերության խաբեության զոհն է դարձել։ «Մեծ Հայկ»-ից տուժած որոշ քաղաքացիներ էլ, ովքեր մտադրվել էին Ամանորը Եգիպտոսում դիմավորել, «Զվարթնոց» օդանավակայանից են ետ վերադարձել, քանի որ նրանց անունով ավիատոմսեր ամրագրված չեն եղել: Նրանք դիմել են մեկ այլ՝ «Հայք տուր» անվանումով ընկերությանը՝ կարծելով, թե այն առնչություն ունի «Մեծ Հայկ»-ի հետ։ Սակայն, ինչպես այդ ընկերության տնօրեն Վարդան Ավագյանն ասաց «Ազատությանը», կատարված խաբեությունը նաև անվան հատ կապ ունի։ «Մեծ Հայկ»-ի տնօրենն Վահագ Բարեղամյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ոստիկանության հաղորդմամբ, փաստով քրգործ է հարուցվել՝ խարդախության հատկանիշներով: Տուժածների թիվն այս պահին մեկ տասնյակից ավելի է, այն կարող է ավելանալ:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am