Ա. Մուսինյան. Այդպես էլ ոչ ոք, ոչ մի այլընտրանքային կոնցեպտ հասարակությանը չներկայացրեց

Լևոն Տեր-Պետրոսյանի համագումարյան ելույթի ու դրան հաջորդած քննարկումների ու արձագանքների առիթով ՀԱԿ առաջնորդի խոսնակ Արման Մուսինյանը ներկայացրել է մի շարք դիտարկումներ. 1. Այդպես էլ ոչ ոք, լինի քաղաքական, թե հասարակական դաշտից, ոչ մի այլընտրանքային կոնցեպտ հասարակությանը չներկայացրեց: Ելույթին արձագանքելու մասին չեմ խոսում, այլ Արցախյան հարցում ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ, որ գոյություն ունի անկախ Տեր-Պետրոսյանի մոտեցումներից: 2. Մտովի փորձեք հանրային գիտակցությունից ջնջել/հանել Տեր-Պետրոսյանի՝ նախորդ 25 տարիների ասելիքը ղարաբաղյան հարցի վերաբերյալ: Տեսեք տակն ի՞նչ կմնա: Անկախությունից սկսած, ավելի քան 25 տարի ուրիշ ո՞վ է ասելիք, լուծում առաջարկել հասարակությանը` մեր պետության առջև կանգնած ամենացավոտ հարցի վերաբերյալ: Տակը մնացածն իրար որ գումարեք՝ 3 էջ կարող է չլինի: 25 տարի շարունակ այս խնդրից փախել են բոլորը! Բոլորն անխտիր, բացի Տեր-Պետրոսյանից ու նրա ղեկավարած քաղաքական ուժից: Մեզ համար Արցախյան հարցը խնդիր է, որ պետք է լուծել: Ինչպես կյանքի որևէ բնագավառում որևէ բարդ խնդրի հանդիպած մարդը կփորձի լուծել այն: Մյուսների համար ղարաբաղյան հարցը կամ գլխացավանք է, որից պետք է հնարավորինս հեռու մնալ՝ քաղաքականապես անշահեկան վիճակում չհայտնվելու համար կամ հայրենասիրություն խաղալու գործիք, ինչը սովորաբար կառուցվում է ատելության քարոզի, ազգային սնապարծության, սեփական ուժերի գերագնահատման և իհարկե մեր զինվորների կյանքերի վրա: Պատված պատասխանատվության ԲԱՑԱՐՁԱԿ բացակայությամբ: Որովհետև ՑԱՆԿԱՑԱԾ ԼՈՒԾՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ: 3. Հազար անգամ էլ լինի, չարժի զլանալ ու հիշեցնել, որ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ է հանրային գործունեության ու խոսքի առանցքը: Դա է, որ քաղաքական խոսքը տարբերում է ճամարտակությունից ու բեսեդկայի գյալաջիներից (ներողություն` հայերեն համարժեքը չգտա), պրագմատիզմն` ավանտյուրիզմից ու wishful thinking-ից (ցանկալին իրականի տեղ դնելու մտայնությունից): Ամենահեշտ բանն է` նստել ու սեփական երազները, որոնք ոչ մի աղերս չունեն երկրի ռեսուրսների ու ձևավորված իրողությունների հետ, ներկայացնել հանրությանը` որպես պետությանը փորձություններից դուրս բերելու (իրականում` փորձանքի մեջ գցելու) ծրագիր: 4. Հայտնի բան է. մարդիկ նյարդայնանում են, երբ գիտեն, որ իրենք սխալ են, իսկ դիմացինն` իրավացի: Եվ հակառակը՝ անսահման խաղաղ են, երբ գիտեն, որ ճիշտն իրենք են, և որ այդ բանավեճում ամեն ինչ` փաստեր, տրամաբանություն, ժամանակ, աշխատում են իրենց օգտին: Անհիմն խոսողները նյարդայնանում են, շեղում թեման պիտակների դաշտ, խոսում ամեն ինչից, բացի բուն թեմայից և աղավաղում դիմացինի ասելիքը: Հիմա հետահայաց նայեք Տեր-Պետրոսյանի ելույթին հաջորդած արձագանքներին, և ամեն ինչ պարզ կդառնա: Եվ եթե ուշադիր հետևեք առաջիկա նախընտրական քարոզարշավին, ամեն ինչ էլ ավելի պարզ կդառնա»,- գրառել է նա Facebook-յան իր էջում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am