Հայաստանում չորս բանկ դադարեց գործել շուկայում

Ավարտվեց Հայաստանի բանկային համակարգի խոշորացման գործընթացը, որը տեւեց երկու տարի։ Տարեսկզբից առեւտրային բանկերը այլեւս գործում են նորմատիվային նոր պահանջների դաշտում, որը Կենտրոնական բանկը սահմանել էր 2014թ. վերջին։ Ինչպեսեւ սպասվում էր, այն հանգեցրեց շուկայում գործող ֆինանսական ինստիտուտների թվի կրճատմանը եւ կանոնադրական կապիտալի էական համալրմանը։ Խոսքը ավելի քան 300 մլն դոլարի մասին է։ Գործընթացի ավարտին գործող 21 առեւտրային բանկերից համակարգում շարունակեց մնալ միայն 17-ը։ Սակայն դա տեղի ունեցավ ոչ թե շուկայից դրանց ուղղակիորեն դուրս գալու, այլ միաձուլման միջոցով։ Այս ընթացքում որեւէ բանկ չհայտարարեց գործունեությունը դադարեցնելու եւ դաշտը լքելու մասին։ Առեւտրային չորս բանկեր պարզապես միավորվեցին այլ ֆինանսական կառույցների հետ կամ վաճառեցին իրենց ակտիվները։ Բանկերի խոշորացման գործընթացը Հայաստանում ընթացավ սահուն ձեւով։ Թեպետ չորս բանկ դադարեց գործել շուկայում, այնուհանդերձ դրանից որեւէ ավանդատու չտուժեց, ինչպես սովորաբար լինում էր նախկինում։ Դուրս մնացած բանկերի պարտավորություններն ամբողջությամբ տեղափոխվեցին այլ ֆինանսական հաստատություններ։ Խոշորացումը համակարգում նաեւ քիչ թե շատ զգալի ցնցում չառաջացրեց, թեպետ գործընթացի մեկնարկին որոշակի մտավախություններ այնուհանդերձ կային։ Նամանավանդ առաջադրված էին խիստ պայմաններ։ Ինչպես հայտնի է, 2014թ. վերջին ֆինանսական համակարգում եւ արժութային շուկայում արձանագրված կտրուկ դրսեւորումներից հետո Կենտրոնական բանկը ընտրեց բանկերին խոշորացում պարտադրելու ճանապարհը։ Դրանով իսկ Կենտրոնական բանկը նպատակ ուներ բանկերի միաձուլումների եւ միացումների միջոցով պայմաններ ստեղծել դրանց ոչ միայն խոշորացման, այլեւ գործունեության արդյունավետության բարձրացման, կայունության ամրապնդման, շոկային իրավիճակներում դիմադրողականության ուժեղացման համար։ Ըստ այդմ, որոշվեց խստացնել առեւտրային բանկերին ներկայացվող պարտադիր պահանջները։ Մասնավորապես վերանայվեց բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը։ Երկու տարի ժամանակ տրվեց սեփական կապիտալը համալրելու համար։ Եթե մինչեւ այդ կապիտալի նվազագույն պահանջը 5 մլրդ դրամ էր, որոշվեց մինչեւ 2017թ. այն հասցնել 30 միլիարդի։ Այլ կերպ ասած, ընդամենը երկու տարվա ընթացքում նվազագույն կապիտալին ներկայացվող պահանջը 6 անգամ ավելացվեց։ Սա բավականաչափ խիստ պահանջ էր նման կարճ ժամանակահատվածի համար։ Մանավանդ համակարգում գործող ֆինանսական հաստատությունների գերակշիռ մասի կապիտալը այդ ժամանակ չափազանց հեռու էր սահմանված նորմատիվային պահանջից։ Բանկերի հիմնական մասը գտնվում էր 5-15 մլրդ դրամի տիրույթում։ Չնայած դրան, այնուհանդերձ, բանկերի մեծ մասին հաջողվեց համալրել կապիտալը եւ համապատասխանեցնել ԿԲ չափանիշներին։ Ընդ որում՝ դա արվեց հիմնականում սեփական միջոցների կամ նոր բաժնետերերի ներգրավման հաշվին կապիտալի համալրման ճանապարհով։ Բանկերի խոշորացման գործընթացի հետեւանքով Հայաստանի բանկային համակարգից դուրս մնաց «Հայկական զարգացման բանկը», որի ակտիվները ձեռք բերեց «Արարատբանկը»։ Համակարգից դուրս եկան նաեւ «Պրոկրեդիտը», ԲՏԱ-ն եւ «Առէկսիմբանկը»։ «Պրոկրեդիտ բանկի» բաժնետոմսերը գնեց «Ինեկոբանկը»։ Գործարքին մասնակցեց Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը՝ «Ինեկոբանկի» կապիտալում իրականացնելով լուրջ գումարի՝ 8,5 մլրդ դրամի ներդրում։ «ԲՏԱ բանկը» միաձուլվեց «Հայէկոնոմբանկի» հետ։ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի» ակտիվները ձեռք բերեց «Արդշինբանկը»։ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 47 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am