Ավիավթար`ԱՄՆ-ում
ԱՄՆ Սան-Պեդրո քաղաքի մերձակայքում՝ Լոս Անջելեսից ոչ հեռու, դեռևս անհայտ պատճառներով երկնքում բախվել է ոչ մեծ երկու ինքնաթիռ ու ընկել օվկիանոսը, հայտնում է LifeNews-ը: Դեպքի վայր է մեկնել փրկարարների ու ջրասուզակների խումբը: Առափնյա պահպանության ներկայացուցիչը հաստատել է, որ ներկայում ընթանում են ինքնաթիռների ու տուժածների որոնողական աշխատանքներ: ԱՄՆ Քաղավիացիայի դաշնային վարչությունից հայտնել են, թե տեղեկություն չունեն օդանավերում գտնվող մարդկանց թվի մասին:
