Ալիևը խոստովանել է. պարադոքս Հայաստանի դիտանկյունից

Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը հայտարարել է, որ 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն կրճատվել է նավթի գնի անկման հետևանքով: Այս իրողությունը պատկերացնելու համար, իհարկե, Ալիևի հայտարարությանը սպասել պետք չէր, քանի որ ինքնին պարզ է՝ նավթագազային դոլարների վրա հենված Ադրբեջանի համար նավթի գնանկումը պետք է բերեր այդպիսի կորստի: Ալիևը, ընդամենը, ստիպված է արձանագրել իրականությունը: Իրականություն, որը Երևանում, օրինակ, պետք է արձանագրել ոգևորությամբ, նկատի ունենալով այն, որ Ադրբեջանը հենց նավթագազային ռեսուրսների շնորհիվ է կարողացել մի կողմից միլիարդների սպառազինություն կուտակել և ռազմական դիվանագիտությունը, ասել է թե ռազմական շանտաժի քաղաքականությունը առաջ տանել՝ հասցնելով Ապրիլյան պատերազմի, մյուս կողմից առաջ տանել խավիարային դիվանագիտությունը, որը ևս, պետք է խոստովանել, որ անպտուղ չի անցել: Վերջիվերջո հարկ է հիշել, որ Ապրիլյան պատերազմին նախորդել էր Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը, որը ըստ էության հանդիսացավ Ալիևի ապրիլյան ագրեսիայի դե ֆակտո փաստաթղթային «ուղեցույցը»: Իսկ ԵԽԽՎ-ն այն կառույցն է, որտեղ ադրբեջանական խավիարային դիվանագիտությունն առավելագույնս է ծաղկել: Սա իհարկե չի նշանակում, որ Հայաստանն իր հերթին արել է հնարավորն ու անհնարը, և միայն նավթի ու գազի շնորհիվ է, որ Ադրբեջանը հնարավոր է դարձրել իր համար ինչ-ինչ բաներ: Իրականում Ադրբեջանի նավթագազային առավելությունը «բացարձակ» չէ և Հայաստանը չնայած այդպիսի ռեսուրսների բացակայությանը, ուներ և ունի իր ռեսուրսները, որոնք ոչ միայն պակաս չեն նավթից ու գազից, այլ ժամանակակից աշխարհի ներկայիս զարգացումների տրամաբանության մեջ նույնիսկ ավելին են: Հայաստանն ունի մարդկային, տեխնոլոգիական, քաղաքակրթական ահռելի ռեսուրս, որի զարգացման համար պետք է ժողովրդավարություն, պետք է ազատականություն, որի զարգացման համար պետք է օրենքի և իրավունքի միջավայր, ազատ մրցակցություն և անկախ արդարադատություն, կոռուպցիայից զերծ կառավարում: Բաներ, որոնք գետնի տակից չէ, որ պետք է դուրս բերել և չկան, այլ բաներ, որոնք պետք է լինեն մարդկային մտքի և կամքի արգասիք: Դրա շնորհիվ Հայաստանը ոչ միայն կարող էր համարժեք կերպով հակազդել Ադրբեջանի նավթին ու գազին, այլ պարզապես Ադրբեջանը կունենար Հայաստանի հետևից հասնելու կարիք: Սակայն այդ ռեսուրսով հարուստ Հայաստանում իշխանությունը վարել և վարում է մի քաղաքականություն, որը այդ ռեսուրսը պարզապես վերածում է մսխվող ժամանակի, աճող արտագաղթի, փոխարենը՝ այդպիսի ռեսուրսով հարուստ Հայաստանը ընկնում է նավթագազային այն կախվածության մեջ, ինչի մեջ է Ադրբեջանը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am