Առավել վտանգավոր արագաչափերը

Թվով 21 արագաչափեր ամսական արձանագրել են 600-ից ավել խախտում (այսինքն՝ օրական 20-ից ավելի)։ Իսկ ահա 7 արագաչափ սարքեր ամսական արձանագրել են 1000-ից ավելի խախտում։ Այս արագաչափերն են Երեւան քաղաքի Արտաշիսյան, Արշակունյաց, Աճառյան, Իսակով, Թբիլիսյան եւ Տերյան փողոցների արագաչափերը, ինչպես նաեւ Երեւան-Աշտարակ մայրուղու Պռոշյան գյուղի տարածքում գտնվող սարքը։ Ամենավտանգավոր 10 արագաչափերը մեկ ամսում ապահովել են շուրջ 14 հազար տուգանք։ Դա մի քանի անգամ ավելի շատ է, քան արագաչափերի նվազ վտանգավոր կեսի արձանագրած խախտումների գումարային թիվը։ Այլ կերպ ասած, արագաչափ սարքերի ամենավտանգավոր 5 տոկոսը ապահովում է ավելի շատ տուգանք, քան բոլոր արագաչափերի 70 տոկոսը։ Երեւան քաղաքի Արտաշիսյան փողոցում 2012 թվականից գործող արագաչափը 2016 թվականի հոկտեմբերի ընթացքում «նկարել» է 3729 մեքենա՝ արձանագրելով բացարձակ ռեկորդ։ Դա նշանակում է, որ այդ հատվածում օրական 120 մեքենայի վարորդ խախտում է սահմանված արագությունը։ Արագաչափերի տուգանքները սկսվում են հազար դրամից եւ հասնում են կես միլիոնի (կախված գերազանցված արագության չափից)։ Ենթադրենք, որ միջինում տուգանքը կազմում է 10 հազար դրամ։ Այդ դեպքում, Արտաշիսյան փողոցի արագաչափը ոստիկանության արտաբյուջետային հիմնադրամին ու «Սեքյուրիթի Դրիմին» անցյալ տարվա միայն մեկ ամսում ապահովել է ավելի քան 37 միլիոն դրամի եկամուտ։ Ընդհանուր առմամբ, առավել վտանգավոր արագաչափերի «թոփ-տասնյակը» հոկտեմբեր ամսին ապահովել է մոտ 150 միլիոն դրամի եկամուտ։ Տարեկան կտրվածքով այդ գումարը, մոտավոր ու կոպիտ հաշվարկով, հասնում է 2 միլիարդ դրամի։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 43 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am