Էրդողանը ապարդյուն փորձում է զանգահարել Պուտինին
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապարդյուն փորձում է զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Հունվարի 29-ին Ռուսաստանը հերթական անգամ խախտեց Թուրքիայի օդային տարածքը: Դրանից հետո նախագահ Էրդողանը փորձում է կապվել Վլադիմիր Պուտինի հետ, ինչին ռուսական կողմը չի արձագանքում»,- Քալընի խոսքերը մեջբերել է Anadolu-ն հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: ՌԴ եւ Թուրքիայի հարաբերությունները սրվել են, երբ 2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը ոչնչացրեց ռուսական Սու-24 ռմբակոծիչ ինքնաթիռը:
