Օբաման հրաժեշտի ելույթում հուզվել է
BBC-ն տեղեկացնում է,որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հրաժեշտի ելույթի ավարտին չի չկարողացել զսպել արցունքները:Օբաման արցունքները չի կարողացել զսպել՝ ամբիոնից դիմելով Միշելին: «Վերջին 25 տարվա ընթըացքում դու ոչ միայն իմ կինն էիր ու իմ երեխաների մայրը, այլև իմ լավագույն ընկերը… Եվ ես հպարտանում եմ քեզանով: Ողջ երկիրն է հպարատանում քեզանով»,ասել է նա: Վերջինս հորդորել է ամերիկացիներին պաշտպանել ժողովրդավարությունը՝ գլխավոր սպառնալիքների թվում նշելով ռասիզմն ու տնտեսական անհավասարությունը:Օբաման նաև հիշեցրել է աշխարհակարգի համար, որը հիմնված է օրենքների ու մարդու իրավունքների պահպանման վրա, կրոնական մոլեռանդների և արտասահմանյան անձնիշխանությունների կողմից բխող սպառնալիքի մասին: «Մրցակիցները, ինչպես, ասենք, Ռուսաստանը եւ Չինաստանը, չեն կարողանա հասնել նույնպիսի ազդեցության, եթե միայն մենք չթողնենք այն, ինչին հավատում ենք և չվերածվենք ևս մեկ այնպիսի մեծ երկրի, որը կռիվներ է սարքում փոքր հարևանների հետ»,- ընդգծել է նա:
