Ինչպես են պատժում ռազմագերիներին. լուսանկարներ 18+
Պենտագոնը հրապարակել է 198 լուսանկարներ, որոնք վկայում են Իրաքում և Աֆղանստանում զինվորական բանտերում կալանավորների հետ ամերիկացի զինվորների դաժան վերաբերմունքի մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Պենտագոնի տվյալներով՝ լուսանկարները գործածվել են ամերիկացի զինվորների ոչ հարիր վարքագծի 56 դրվագների հետաքննության ընթացքում։ Հետաքննության արդյունքներով՝ 14 դրվագներ հաստատվել են։ Դատարանը ճանաչել է 65 կասկածյալների մեղքը, նրանցից ոմանք դատապարտվել են ցմահ ազատազրկման։
Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության իրավապաշտպանները հաստատում են, որ գերատեսչության տրամադրության տակ կա ընդհանուր առմամբ մոտ 2000 նման լուսանկար։
