Բահրեյնը պատրաստ է գործել սաուդցիների հետ
Բահրեյնը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Սիրիայում ցամաքային գործողությանը՝ Սաուդյան Արաբիայից հետո։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Մեծ Բրիտանիայում երկրի դեսպան Ֆավազ Ալ-Խալիֆան՝ փոխանցում է Reuters գործակալությունը։ Նա նշել է, որ Բահրեյնը պատրաստ է գործել սաուդցիների հետ միասին ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի շրջանակում։ Նրա խոսքով՝ զորքերը մտցնել պատրատ է Պարսից ծոցի ևս մեկ պետություն՝ ԱՄԷ-ն։ Դեսպանի խոսքով՝ սաուդյան նախաձեռնությունը Սիրիայում պետք է ուղղված լինի ինչպես ԴԱԻՇ-ի, այնպես էլ «Ասադի անմարդկային ռեժիմի» դեմ պայքարին։
