Զիդանը կդառնա աշխարհի լավագույն մասնագետը.Կառլոս
«Դուք անձամբ տեսնում եք այդ ֆանտաստիկ թվերը: Ես ավելացնելու ոչինչ չունեմ: Աշխարհում շատ քիչ մասնագետներ կան, որոնք կարողացել են անել այն, ինչ արել է Զիդանը մեկ տարվա ընթացքում: Նրան հաջողություն եմ մաղթում: Հուսով եմ, որ նա կկարողանա դառնալ աշխարհի լավագույն մասնագետը»,- Goal.com-ի փոխանցմամբ,Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը կարծում է, որ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեծ ապագա ունի:
