Քերին հայտարարել է Ռուսաստանի կողմից արված առաջարկությանները
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ բանակցություններ են վարվում Սիրիայում կրակի դադարեցման և խաղաղ բնակիչներին հումանիտար օգնության հասանլիության հարցերով, տեղեկացնում է Reuters-ը: Նրա խոսքերով` մոտ օրերս հայտնի կդառնա, թե արդյոք հնարավոր կլինի այդ գործողություններն իրականացնել երկրում ներկա պահին` պատերազմի պայմաններում: «Կրակի դադարեցման մոդալությունը ինքն իրեն նույնպես քննարկվում է, և Ռուսաստանը առաջարկել է մի քանի կառուցողական գաղափարներ այն մասին, թե ինչպես կրակի դադարեցման ռեժիմը կարող է իրականացվել»,- ասել է պետքարտուղարը: Սակայն Քերին նաև նշել է, որ եթե տվյալ խոսակցությունները «տեղի են ունենում միայն խոսելու համար» և Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայում գործողությունները շարունակելու համար, ապա «ոչ ոք դա չի ընդունի»: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսով քննարկել են սիրիական կարգավորման հարցերը:
