Օբամայի և Սի Ցզինպինի կոչն`աշխարհին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը համաշխարհային հանրությանը կոչ են արել արձագանքել Հյուսիսային Կորեայի սադրանքներին, որը բալիստիկ հրթիռ փորձարկելու մտադրության մասին է հայտարարել: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ երկրները հրաժարվել են Հյուսիսային Կորեան միջուկային գերտերություն ճանաչել: Նրանք Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումը սադրանք և ապակայունացնող գործողություն են անվանել:
