Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի օր է՝ Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առատ ձյան հետևանքով գյուղը, կարելի է ասել, կտրվել է արտաքին աշխարհից, քանի որ Լոռու մարզպետարանը և տեղի գյուղապետարանը կամ չեն ուզում, կամ ավելի շատ զբաղված են կերուխումով՝ անտերության են մատնել ողջ գյուղը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն աաում էին. «Էս ո՞ր դարում ենք ապրում, Նոր տարվան դառել են պատանդ, չենք կարում բարեկամի տուն գնանք, բարեկամի ընդունենք: Թողես՝ Լոռու մարզպետարանը, տեղի գյուղապետարանը ամպագոռգոռ հայտարարեն, թե ամեն ինչ «օk» է: Ինչ «օk»-ի մասին է խոսքը, երբ հղի կնոջ համար բժիշկ ենք կանչում, սակայն 4-5 կմ ոտքով ենք գնում, որ բժիշկներին հասցնենք գյուղ: Մեր գյուղում բնակվող Նորայրը իր 66-ով գյուղի ջահելների հետ 30-ից ավել ավտոնեոր են ձնաբքից դուրս բերել: Գյուղի միակ ավտոբուսով ենք մի կերպ ժողովրդին ձնաբքի տակից հանել, մինչև ավտոմեքենաները կարողացել ենք գյուղի ջահելնեով դուրս հանենք»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նույն բարձիթողի վիճակն է գյուղապետարանի առաջ դպրոցի ճանապարհը, իսկ գյուղապետի տեղակալի հայտարարության համաձայն ՝մարզպետը 4 տարի առաջ է բարեհաճել գյուղ: Եթե մի քանի անգամ այցելեր, ապա սրտացավ վերաբերմունք կցուցաբերեր գյուղի նկատմամբ: «Մենք կառավարությունից ոչ գազ ենք ուզում, ոչ հոսանք ենք ուզում, ոչ փող ենք ուզում. Մեր ուզածը բարվոք ճանապարհն է: Ոչ ամառն ենք կարում էս ճանապարհով երթևեկենք, ոչ էլ ձմեռը: Տարին 12 ամիս պատանդի կարգավիճակում ենք: Ընտրությունից ընտրություն գալիս են, սարեր են խոստանում, իսկ երբ ընտրություններն ավարտվում են, սաղ դառնում են Նոր տարվա լիմոնադ: Հիմա առաջիկայում էլի ընտրություններ են ու եթե որևիցե մեկը համարձակվի գա գյուղ ու փորձի մեզանից ձայներ ստանա, ապա, ի նշան բողոքի՝ բոլորը մեր կողմից առհամարվելու են, քանի որ մենք առհամարված ենք նրանց կողմից»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե մտնես գյուղապետարան ՝ սրտխառնոց կապրես, բառերով չես կարող նկարագրել գյուղապետարանի վիճակը: Առաջիկայում գյուղացիները պատրաստվում են՝ մեր ու մանուկ, ահել ու ջահել, սկսել բողոքի ակցիաներ: Այսօր նրանց ավելի շատ օգնության ձեռք են մեկնել Ստեփանավանի քաղաքապետարանի սոցիալական ծառայության աշխատակիցները, քան Լոռու մարզպետարանի չինովնիկները: Կաթնաղբյուր գյուղի բնակիչներն ասում էին նաև. «Մենք ուզում ենք կաթնակեր ղեկավար, ով կմտածի գյուղացու մասին ու մատից փուշ կհանի, ոչ թե գերանի կհագցնի մեզ»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օրեր առաջ խնդրի մասին տեղեկացվել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով հայտնել էր, որ իրավիճակի մասին տեղյակ չէ, սակայն հանձնարարել է, որպեսզի մարզպետարանի համապատասխան վարչության չինովնիկները անհրաժեշտ հետևություններ անեն և ճանապարհը դարձնեն անցանելի, սակայն գյուղացիները նշում էին, որ Աքաղաղի տարում մարզպետարանի չինովնիկները մարզպետին «կուտ են տալիս»: Ոչ մի աշխատանք չի կատարվել: Նույն բարձիթողի վիճակն է, իսկ եթե ճանապարհն էլ բացվել է՝ դա բացել են գյուղացիներն՝ իրենց ուժերով»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի %d5%b6%d5%b6 %d5%b6%d5%b6%d5%b6 %d5%b6%d5%b6%d5%b6%d5%b6 %d5%b6

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am