«Ադրբեջանը միայն երկու տարբերակ ունի». Ալեքսանդր Իսկանդարյան

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ղարաբաղյան հարցն ու ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը տարբեր են: «Մինսկի խմբի մասով լուրջ փոփոխություններ չեն եղել, արդեն մի քանի տարի է` համանախագահները չեն զբաղվում ղարաբաղյան հարցի կարգավորմամբ։ Նրանք փորձում են ոչ թե կոնֆլիկտը կարգավորել, այլ բռնության ռիսկերը նվազեցնել»,- ասաց քաղաքագետը Ինչպես փաստեց՝ Ադրբեջանը միշտ էլ ավելացնում է ռազմական գործողությունների ինտենսիվությունը. «Ադրբեջանն ունի միայն երկու տարբերակ` խոսք և զենք։ Խոսքերը որևէ արժեք չեն ունենում, և բոլորի ուշադրությունը գրավելու համար նա կրակում է»։ Խոսելով դիվերսիայի շուրջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության հայտարարության մասին, Ալեքսանդր Իսկանդարյանը համոզմունք հայտնեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքերը Ադրբեջանի վրա ազդելու տարրերից են. «Դրանք պատասխան արձագանք են այն հանգամանքին, որ Ադրբեջանը չի պահում պայմանավորվածությունները: Ապրիլից հետո որոշակի փակ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, իսկ ՌԴ-ն դրանում մեծ մասնակցություն էր ունեցել: Իրական չէ մտածել, որ Ադրբեջանը հետամուտ է լինելու պայմանավորվածությունների պահպանմանը»: Ըստ նրա՝ ՀԱՊԿ յուրաքանչյուր երկիր իր շահերն ունի, և պետք չէ հույսեր կապել նրա հետ. «Արցախը, օրինակ, ՌԴ-ի քաղաքական օրակարգի կիզակետում չէ, ավելի կարևոր հարցեր կան»: Սոնա Դավթյան

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am