34 ահաբեկչական խմբավորումներ հավատարմության երդում են տվել «ԻՊ»-ին
Ամբողջ աշխարհից 34 ահաբեկչական խմբավորումներ հավատարմության երդում են տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այդ մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նշել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցում: Նրա կարծիքով` այդ թիվն ընթացիկ տարում կշարունակի ավելանալ։ ԻՊ-ն ամենահարուստ խմբավորումն է աշխարհում, որոշ տվյալներով՝ 2015-ին գրոհայինները մոտ 400-500 մլն դոլար են ստացել միայն նավթի և նավթամթերքների վաճառքից։ Բացի այդ, ահաբեկիչները հարկեր են ստացել գրավված տարածքների ձեռնարկությունների աշխատակիցներից ու ֆերմերներից։ Իսլամիստները զբաղվում են նաև անշարժ գույքի առգրավմամբ ու վերավաճառքով: Բան Կի Մունը նշում է սպառնալիքի «աննախադեպ մակարդակ», քանի որ ԻՊ-ն ունակ է արագ հարմարվել փոփոխվող իրավիճակին։
