Հայերը տոներին ավելի շատ հոգնում են.հոգեբան
«Շքեղությունը, որ թույլ են տալիս հայերն Ամանորին նախապատրաստվելիս, հաշվարկված չէ:Հայերն առհասարակ չեն սովորել հանգստյան օրերին հանգստանալ եւ տոներին ավելի շատ հոգնում են։ Հիմնականում այս գործոնների պատճառով է, որ տոներից հետո մարդկանց մոտ սթրեսներ են առաջանում»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը: «Հետտոնական սթրեսի գլխավոր պատճառը սպասումներն են։ Ամանորը թե փոքրերի, թե մեծերի համար շարունակում է մնալ հեքիաթ, որի բոլորը հավատում են եւ որի հետ մեծ ակնկալիքներ են կապում, որոնք հաճախ իրականության հետ որեւէ առնչություն չունեն։ Ես կարող եմ ցանկանալ լինել տիեզերագնաց, սակայն ես հաշվի չեմ առնում իմ տարիքը, առողջական վիճակը՝ կարո՞ղ եմ, թե ոչ։ Եթե մարդն Ամանորից սպասում է ավելին, քան հնարավոր է, դա լուրջ հուզական ապրումներ է առաջացնում»,-ընդգծեց հոգեբանը։
