Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ հաղորդման դրվագը բեմադրված է եղել
Ներկայացնում ենք «Մարտիկ» հաղորդաշարի ռեժիսոր Արման Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը` մասնակիորեն. «Հարգելի հայերնակիցներ, սիրով շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Մարտիկ հաղորդաշարի տոնական -հատուկ թողարկումից հետո՝ սկսվեց բուռն քննարկում, որ դերասան Վարդան Պետրոսյանը «ադրբեջաներեն «ակցենտով» անհասկանալի իդիոմետրիկ արտահայտություններով հայհոյել է հակառակորդին», որով իբր վտանգել է «դիտակետում կանգնած» զինվորներին: Պաշտոնապես հայտարարում եմ Վարդան Պետրոսյանի աղմկահարույց տեսարանը առաջնագծում չի նկարվել, հատկապես «ղարաբաղա-ադրբեջանական»: Հաղորդման միայն այդ տեսարանն է բեմադրված, կրկնում եմ ո՛չ դիրքերում, մնացածը դոկումենտալ է: Անկեղծ Շնորհակալ ենք Վարդան Պետրոսյանին, ում մեծ դժվարությամբ կարողացանք համոզել, որ մասնակցի ամանորյա այս կատակին: Շնորհակալ ենք նաև Վարուժան Օլքինյանին, ով նկարահանումից առաջ մեզ զգուշացրեց «Տղերք ձեզ կփակեն, ես նման ամանորյա տեքստ կարդացի 90- ականներին «Հայլուրը» փակեցին», բայց մենք առարկեցինք, «Հիմա 90-ականները չէ»: Շնորհակալ ենք Ռուբեն Հախվերդյանին, Եղիշե Պետրոսյանին, Գևորգ Մովսիսյանին, Ռուբեն Եղոյանին և Արեգ Նազարյանին, բանակ զորակոչվելուն՝ միշտ պատրաստ լինելու համար: Պատահական չէր հյուրերի ընտրությունը, քանի որ բանակը բոլորինն է և վտանգի ժամանակ բոլորս համախմբվում ենք նրա շուրջ՝ անկախ հայացքներց, դավանանքից, հասարական և սոցիալական դիրքից և այս հաղորդումը դրա վառ ապացույցն է: Իսկ հաղորդման նկարահանումների մասին ուզում ենք նշել, որ այն ամբողջությամբ նկարվել է Non-Stop, առանց մեկից ավելի դուբլի: Հատկապես Վարդան Պետրոսյանի տեսարանը, որի երկրորդ դուբլ նկարելը՝ մեզ և Վարդանի համար, պարզապես վիրավորական կլիներ: Շնորհակալություն բոլորին, անգամ նրանց ովքեր վատաբանեցին, ձեր քննադատությունը ինձ համար անակնկալ չէր ,քանի որ ես կանխատեսել էի, թե ինչ որակի հաղորդմում կստանանք և ինչ գնահատականներ կհնչեն: Շնորհակալություն բոլորին ևս մեկ անգամ»:
