Անկարան որոշել է հրաժարվել իր դաշնակից ԻՊ–ից. Ռուբեն Սաֆրաստյան
ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ղեկավար թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր Հայելի ակումբում կարծիք հայտնեց, որ Թուրքիան անում է ամեն բան, որպեսզի թուրք–սիրիական սահմանը չանցնի քրդերի հսկողության տակ։Նրա խոսքով՝ Թուրքիան Սիրիայի հարցով գնացել է Ռուսաստանի հետ համագործակցության և որոշել է հրաժարվել իր դաշնակից ԻՊ–ից։ Այնուհետև, լրագրողներից մեկի հարցին, թե ուշացած չէ՞ր Տավուշի դեպքերի վերաբերյալ ՄԽ համանախագահների հայտարարությունը, նշեց, ոև դեռ պետք չէ մեկնաբանություններ անել: «Մենք պետք է փորձենք հասկանալ՝ արդյոք փոփոխություններ կան ՄԽ համանախագահների դիրքորոշումներում: Ես հուսով եմ, որ այս տարի համանախագահները կցուցաբերեն ավելի սթափ վերաբերմունք ու կփորձեն ավելի իրատես մոտեցումներ ցուցաբերել այն իրադրությանը, որ ստեղծվում է Ադրբեջանի կողմից»,-նշեց նա: Ինչպես հայտարարեց՝ հայկական դիվանագիտական կորպուսը պետք է այս տարի ավելի ակտիվ լինի ոչ միայն Արցախի հիմնահարցի կարգավորման հարցում, այլև այլ ոլորտներում: Սոնա Դավթյան
