Աննախադեպ մթնոլորտ. հարյուր հազարավոր պաշտոնանկություններ, մի քանի տասնյակ հազար ձերբակալություններ

Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը նոր դրսևորումներ է ստանում: Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ «Ինջիրլիք»-ը ՆԱՏՕ-ի բազան չէ, և որ բոլորը պետք է իրենց համար հստակ գիտակցեն դա։ Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողները «Ինջիրլիք»-ի ավիաբազայում գտնվում են Թուրքիայի թույլտվությամբ. «Թուրքիան այդ հարցի շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի ու միջազգային դաշինքի մյուս երկրների հետ։ Եթե այդ երկխոսությունը սպառնա Թուրքիայի շահերին և բանակցություններն ավարտվեն անարդյունք, ապա Անկարան կդիտարկի հնարավոր բոլոր տարբերակները»։ Ըշըքը հավելել է նաև, որ Թուրքիան 100 տարի անց վերստին հայտնվել է պատմական տուրբուլենտության գոտում. «Հստակ առաջադրանք է դրվել՝ նվազագույնի հասցնել Անկարայի մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներին»։ ԱՄՆ-ի ուղղությամբ Թուրքիայի իշխանությունների կողմից «թափանցիկ» ակնարկները սկսել են հաճախակիանալ: Հեռացող Օբամայի վարչակազմի վերջին օրերին, կարծես, Անկարա-Վաշինգտոն փոխհարաբերություններն ավելի են սկսել սրվել: Թուրքիան դատապարտում է ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարումները սիրիացի քրդերին, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: Նրա խոսքով՝ Թուրքիան, ինչպես նաև ողջ տարածաշրջանը, «վճարում է» Վաշինգտոնի՝ սիրիացի քրդերի զինված միավորումներին ԴԱԻՇ-ի դեմ պայքարում որպես դաշնակից ընտրելու որոշման համար: Միևնույն ժամանակ նա նշել է, որ չի կարելի ասել, թե այդ գործողությունները միտումնավոր են ձեռնարկվում և նպատակ ունեն աջակցել ահաբեկչությանը Թուրքիայում: Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հաղորդել են, որ ԱՄՆ-ը սկսել է ակտիվ կերպով զենք մատակարարել սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության զինված ջոկատներին, որոնք Անկարան մեղադրում է Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու համար: Թուրքիայի իշխանությունների ակնարկներն այսքանով չեն սահմանափակվում: Թուրքիայի էներգետիկայի, վառելիքի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, հայտարարել է, որ թուրքական էներգետիկ համակարգի դեմ ուղղված կիբերհարձակումներն իրականացվել են ԱՄՆ-ի տարածքից: «Մենք անհերքելի փաստեր ունենք, որ այդ կիբերհարձակումների աղբյուրը ԱՄՆ-ն է: Մեր էներգետիկ համակարգին ուղղված բոլոր հարձակումներն իրականացվել են այդ պետության տարածքից: Մեր մասնագետները միջոցներ են ձեռնարկում այդ հարձակումները կանխելու համար»,-ասել է թուրք նախարարը: ԱՄՆ-ի ուղղությամբ խայթոցների զուգահեռ Էրդողանը շարունակում է ձերբակալությունների շարքը: Անցյալ շաբաթվա սկզբին Թուրքիայի խորհրդարանը որոշեց ևս երեք ամսով երկարաձգեց արտակարգ դրությունը, ինչը կառավարությանը հնարավորություն է տալիս օրենքներ ընդունել՝ շրջանցելով խորհրդարանի հավանությունը, սեփական հայեցողությամբ սահմանափակելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Թուրքիայի իշխանությունները ևս 6 հազար մարդու են պաշտոնանկ արել՝ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու մեղադրանքով: Թուրքիայի կառավարության նոր որոշմամբ, աշխատանքից զրկվել են ոչ միայն ոստիկանության ու արդարադատության նախարարության հազարավոր աշխատակիցներ, այլև հարյուրավոր բժիշկներ ու գիտնականներ: Ընդհանուր առմամբ, անցած կես տարում Թուրքիայում պաշտոնանկ է արվել ավելի քան 120 000 մարդ, մոտ 41 հազարն էլ ազատազրկվել են՝ հեղաշրջման փորձին աջակցելու կասկածանքով: Բացի այդ, Թուրքիայում քննիչները 380 ձեռնարկատերերի կալանավորելու թույլտվություն են տվել իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հանդեպ հետաքննության շրջանակում, որին Անկարան մեղավոր է համարում հուլիսին ռազմական հեղաշրջման փորձի համար: Ըստ Reuters գործակալության` 380 ձեռնարկատերերը մեղադրվում են Գյուլենի կազմակերպությունը ֆինանսավորելու համար: Քննիչները պահանջել են խուզարկություններ անցկացնել կասկածյալների տներում և գրասենյակներում: Գյուլենականների «որսից» բացի Թուրքիայի իշխանությունների ուշադրության կիզակետում են սոցցանցերը: Թուրքիայի իշխանությունները խլել են Diken լրատվական պորտալի և Al-Monitor կայքի սյունայակագիր, հայտնի լրագրող Ամբերին Զամանի լրագրողական քարտը: Պատճառը Ամանորին Ստամբուլի գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ Twitter-ում կատարված գրառումն է: Ըստ Turkish Minute-ի` Թուրքիայի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Զամանին լրագրողական քարտից զրկել են, քանի որ նրա գրառումը հանգեցրել է հանրության բևեռացմանը՝ մարդկանց մղելով ատելության և թշնամության: Ստամբուլում 39 մարդու կյանք խլած հարձակումից հետո Զամանը Twitter-ում գրել էր, որ Սիրիայի քրդերն ամենաարդյունավետ ուժն են «Իսլամական պետության» դեմ: Ստամբուլի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: «Քանի դեռ YPG-ն (Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ) և SDG-ն (Սիրիայի ժողովրդավարական ուժեր) ամենաարդյունավետ ուժն են ԻՇԻՊ-ի դեմ, ԱՄՆ-ը համագործակցում է նրանց հետ, բայց երբ դու բարձրաձայնում ես այդ մասին, քեզ վերաբերում են ինչպես «դավաճանի»: Հետաքրքիր է, արդյոք ԻՇԻՊ-ի դեմ ամենաարդյունավետ ուժերի՝ YPG-ի և SDG-ի վրա հարձակումները կշարունակվեն»,- գրել էր Զամանը Twitter-ի իր միկրոբլոգում: Դրանից հետո Զամանը սոցցանցերում հարձակումների էր ենթարկվել իշխանամետ որոշ լրագրողների կողմից: Սոցցանցային հետապնդումները շարունակվում են ոչ միայն ազգությամբ թուրքերի նկատմամբ: Թուրքիայում ձերբակալվել է Կանադայի քաղաքացի՝ Facebook-ում նախագահ Էրդողանին քննադատելու համար: Ըստ The Canadian Press-ի` 50-ամյա Իսի Հիփերը, որը երկքաղաքացիություն ունի, ոստիկանության կողմից ձերբակալվել է 2016թ. դեկտեմբերի 30-ին Կարսում: Նրա փաստաբանի խոսքով՝ ձերբակալությունն ամենայն հավանականությամբ կապված է սոցցանցում կատարված գրառման հետ: Կինը Էրդողանին մեղադրել է այն բանում, որ նա բանտ է նստեցնում լրագրողներին, որոնք ապացուցում են Թուրքիայի կապը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ: Կանադայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ տեղյակ են իրենց քաղաքացու ձերբակալության մասին և տրամադրում են անհրաժեշտ հյուպատոսական օգնություն, սակայն հրաժարվել են հավելյալ տեղեկատվություն տրամադրել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am