Երբ ասում են՝ «թող բոլոր վատ բաները մնան նախորդ տարում», ես համաձայն չեմ

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ավանդական մաղթանքները՝ «անցած լինի», կամ՝ «թող բոլոր խնդիրները մնան անցած տարում», ես վերապահումով եմ ընդունում։ Նախ եւ առաջ՝ այն պատճառով, որ խնդիրները, անախորժությունները, դժվարությունները, ցավերը, անհաջողությունները, դժբախտությունները, վշտերը խիստ պայմանական եւ հարաբերական բնութագիրներ են։ Դրանք «միայնակ» չեն գալիս, դրանք նաեւ տալիս են՝ փորձ են, հնարավորություն, ազդանշան՝ պարզապես պետք է կարողանալ խնդիրների, վշտերի եւ այլնի հետեւում կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ «դրանց հետ մեկտեղ» տեսնել նաեւ դրականը։ Հակառակն էլ է ճիշտ. ցանկացած հաճույքի, հաջողության, հաղթանակի եւ այլնի հետ «գալիս են» դատարկությունը, ինքնահավանությունը, զգոնության թուլացումը։ Բուդդայականության հայտնի խորհրդանիշի՝ «ին-յան»-ի մեջ դա հրաշալիորեն արտացոլված է. սեւի մեջ կա սպիտակ կետ, սպիտակի մեջ՝ սեւ։ Ի դեպ, նույնը վերաբերում է մարդկանց՝ բոլորիս մեջ սեւն ու սպիտակը խառնված են տարբեր չափաբաժիններով։ Կամ՝ եթե այլ օրինակ բերենք, մենք չենք կարող վերացականորեն ասել՝ տա՞քն է լավը, թե՞ սառը, քա՞ղցրը, թե՞ դառը։ Եթե որեւէ մեկը ձեզ ցանկանա հետագա կյանքում ունենալ միայն տաքը կամ միայն քաղցրը, նախ՝ դժվար թե դա իրատեսական ցանկություն լինի, երկրորդը՝ եթե դա նույնիսկ հնարավոր է, ապա քիչ հավանական, որ այդ ցանկության իրականացումը որեւէ մարդու լիարժեք կյանք ապահովի։

Այնպես ստացվեց, որ Ամանորից առաջ ես երկու օրով հայտնվեցի հիվանդանոցում՝ ոչ լուրջ խնդրով։ Բայց ինչ խնդիր էլ լինի, ես նաեւ դրական լիցքեր եմ ստացել՝ նոր մարդկանց հետ շփումից, բժիշկների պրոֆեսիոնալիզմից եւ հոգատարությունից, նույնիսկ դիզայնի եւ համազգեստների կրկնվող «կապույտ-սպիտակ» համադրությունից։ Խոսքս տվյալ դեպքում «Նաիրի» բժշկական կենտրոնի մասին է, բայց ես շատ կուզեի, որ ամեն մեկս, ընկնելով դժվար, տհաճ, մեզ առաջին հայացքից չբավարարող իրավիճակի մեջ, տեսներ դրա լուսավոր, նույնիսկ ոգեւորիչ կողմերը։ Երբ ինձ հարցնում են՝ «ո՞նց ես», ես սովորաբար պատասխանում եմ՝ «հրաշալի»։ Հարցնողը սովորաբար մի տեսակ նեղվում է՝ «էդ ի՞նչ կա, որ հրաշալի ես»։ Իրականում լիքը բան կա՝ սկսած նրանից, որ ես շնչում եմ, վերջացրած նրանով, որ ամեն օր լույս է բացվում։ Իհարկե, կան բաներ, որոնք ինձ տհաճություն կամ անհարմարություն են պատճառում։ Բայց պետք է սովորել հասկանալ դրանց «ուղերձը»։ Այնպես որ՝ երբ ասում են՝ «թող բոլոր վատ բաները մնան նախորդ տարում», ես համաձայն չեմ. 2016 թվականի «վատ բաների» մեջ (թեկուզեւ հասարակական կյանքում) կային շատ ճիշտ, շատ լուսավոր եւ շատ ուսանելի տարրեր։ Միակ բանը, որի մասին պետք է ասել՝ «անցած լինի», դրանք մեր անձնական «նեղվածություններն» են։ Եթե դուք կարծում եք, որ մեկը ձեզ անցած տարիներին վիրավորել է, ապա սրտանց ասեք՝ «անցած լինի»։ Բայց դա պետք է ասել ոչ թե ամեն տարի, այլ ամեն ամիս, ամեն շաբաթ, նույնիսկ ամեն օր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 168 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am