Ռուսական գազի՝ Հայաստան տեղափոխելու բանակցությունները դեռ շարունակվում են
civil.ge -ն հայտնում է,որ տարանցիկ պայմանագրի շուրջ «Գազպրոմ-Էքսպորտի» հետ ամենամյա բանակցությունների շրջանակում Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն դեկտեմբերի 23-ին հանդիպել է «Գազպրոմ-Էքսպորտ» ընկերության ներկայացուցիչների հետ:Վերջինս հայտարարել է, որ բանակցությունները շարունակվում են, քանի որ ռուսական գազի՝ Հայաստան տեղափոխելու համաձայնագիրը դեռ ձեռք չի բերվել: «Գազպրոմի» ներկայացուցիչներն առաջարկում են ռուսական գազի՝ Հայաստան մատակարարելու դիմաց անցում կատարել ֆինանսական պարգևատրման ՝ Վրաստանի տարածքով անցնող գազի 10 տոկոսի փոխարեն, սակայն այդ առաջարկն անընդունելի է վրացական կողմի համար: Նախարարի խոսքով՝ վրացական կողմը ունի «շատ պարզ» դիրքորոշում առ այն, որ «անգամ ֆինանսական պարգևատրման անցնելու դեպքում երկիրը պետք է ստանա նույն օգուտը, ինչ այն պայմաններում, երբ բնական գազը ստանում է հումքի տեսքով»:
