Վանաձորում վիճակը խառն է, ՀՀԿ-ն դիմել է եկեղեցու օգնությանը. loritv.am. տեսանյութ
Վանաձորում գործող «Լոռի» հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակվել, որտեղ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Ս. Ծննդյան պատարագի ընթացքում դիմում է Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտող անդամներին եւ հորդորում է նրանց՝ ցուցաբերել միաբանություն եւ գնալ ավագանու նիստերին: Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը մաղթել է, որ նոր տարում Վանաձորի ավագանու անդամները համախմբվեն և լծվեն քաղաքի կառուցմանը: «Քանզի ձեզ վստահել են, ուրեմն այդ վստահությունը իրավունք չունի ոչ ոք մսխելու, սպառելու, մաշեցնելու»,- ասել է արքեպիսկոպոս Չուլջյանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն արդեն իսկ պատասխանել է այս ելույթին՝ համարելով այն միակողմանի հորդոր: Ըստ Մարուքյանի՝ Սրբազանը կորցրել է անաչառությունը եւ օրհնել մանդատագողությունը: loritv.am
