Կոտայքում Սերժ Սարգսյանն իր թեկնածուն ունի
Հրազդանի թեկնածուն Միշա Հարությունյանի՝ «Միկմետալի» Միշայի որդին՝ Վահան Հարությունյանն է։ Միշա Հարությունյանը Սերժ Սարգսյանի ընկերներից է՝ գործարար, նրա մի եղբայրն ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա է։ Նա նաև ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին է։ Մ. Հարությունյանը խոշոր գործարար է, որին պատկանում են «Միկմետալ» ընկերությունը, «Երազ» բիզնես կենտրոնն ու «Երազ» բնակելի թաղամասը, նաև Չարենցավանում գործող «Ասկե գրուպ» ՓԲԸ-ն, որն զբաղվում է ամրանների արտադրությամբ։ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կառույցներին տեղեկացրել է, որ պետք է աշխատեն այդ թեկնածուի օգտին։ Ըստ մամուլի՝ Կոտայքում առաջադրվելու ցանկություն ունի նաեւ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ով նաեւ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։ Եթե վերջինն առաջադրվի, կստացվի, որ ողջ ջանքերը ուղղվելու են ՀՀԿ-ին, իսկ ինքը մնալու է առանց մանդատի։
