«Սառնարանում» նստելը բացահայտ ակնարկ է. Լապշինի խափանման միջոցն անփոփոխ կմնա

Մինսկի քաղաքային դատարանը չի փոխել Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի խափանման միջոցը:Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի, 40-ամյա Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում՝ կնոջ հետ Բելառուսի մայրաքաղաք այցելելու հաջորդ օրը: Փաստաբանը տեղեկացրել է, որ բելառուս իրավապահները բլոգերին ձերբակալել են Ադրբեջանի պահանջով, քանի որ 2011թ․ ապրիլին և 2012թ․ հոկտեմբերին Լապշինը այցելել էր Լեռնային Ղարաբաղ, այդ այցերի մասին գրառումներ էր արել իր բլոգում, ինչի հետևանքով հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»: Ադրբեջանական դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ տեղի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածների հատկանիշներով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայություն: Բաքուն պահանջում է արտահանձնել բլոգերին: Ինչպես նշվում է՝ Լապշինը շարունակում է մնալ մեկուսարանում, որտեղ նրան պահում են խոնավ և ցուրտ խցում: Հունվարի 7-ին նրա ընկերուհին LiveJournal-ում գրառում է արել, ըստ որի նրան փորձում են հասցնել այն վիճակին, որ ինքնակամ ցանական իրեն հանձնեն Բաքու: «Պատասխանատու ընկերների այցը, հետո էլ «սառնարանում» նստելը բացահայտ ակնարկ է, որ՝ «մտածիր», արևոտ Բաքվում քեզ համար շատ ավելի տաք կլինի»,- գրել է նա՝ հվելելով. «Դուք փորձում ենք մարդուն հասցնել այնպիսի մի վիճակի, որում նա արդեն համաձայն կլինի ամեն ինչի՞: Որպես կանոն՝ թոքախտով տառապող մարդիկ դիմադրության համար ո՛չ բարոյական, ո՛չ ֆիզիկական ուժ չեն ունենում»:  

դիտվել է 92 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am