Փարաջանովի ֆիլմերը`Հարվարդի համալսարանի պարտադիր դիտման կինոների ցուցակում
Հարվարդի համալսարանը Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» (1964 թ.) և «Նռան գույնը» (1969 թ.) ֆիլմերն ընդգրկել է այն պարտադիր ֆիլմերի ցանկում, որոնք պետք է դիտեն կինոգիտության թեկնածուի աստիճանի հավակնորդները: Այս մասին տեղեկանում ենք «Ռուսական կինոյի տարի» կայքից: Ցուցակում ընդգրկված է խորհրդային 20 ֆիլմ և 2002 թվականին ստեղծված Ալեքսանդր Սոկուրովի «Ռուսական տապան» ֆիլմը: Ընդհանուր առմամբ, ցուցակում ներառված է համաշխարհային կինոյի 800 լավագույն ֆիլմ ՝ ինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական:
