Կհանգստանանք միասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շփվել են ոչ ֆորմալ միջավայրում Սոչիում: Նրանք միասին անցկացրել են հանգիստը եւ քննարկել ինտեգրացիոն գործընթացները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, Պուտինը Լուկաշենկոյին առաջարկել է միասին հանգստանալ: «Շնորհակալ եմ, որ եկել եք, կհանգստանանք միասին եւ կխոսենք երկկողմ եւ տարածաշրջանային ընթացիկ գործերից»,- ասել է Պուտինը: «Մենք արդեն շատ հարցեր ենք քննարկել, եւ մինչեւ բարձրագույն օետական խորհրդի նիստը մենք դեռ մի շարք հարցեր ունեք դիտարկելու»,- ասել է Լուկաշենկոն: Թերթը նշում է, որ Լուկաշենկոն արդեն մեկ շաբաթ Սոչիում է, որտեղ հանդիպել է նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
