Երիտասարդ ամուսինների և նրանց 5 ամսական երեխայի դիակները հայտնաբերվել են ծխահարված
Հունվարի 8-ին ողբերգական երկու դեպք է գրանցվել Վաղարշապատում. մահացել են նույն շենքի երկու տարբեր բնակարաններում բնակվող երիտասարդ ընտանիքը և 46-ամյա տղամարդը։ Ժամը 14.50-ին «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 5 ամսական երեխա։ Երեխայի բնակության վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը տանը մահացած է հայտնաբերել նաև երեխայի երիտասարդ ծնողներին՝ 1991 թվականին ծնված Հրաչ Բաղդասարյանի և 1997 թվականին ծնված Աննա Միսակյանի դիակները։ Նախնական տվյաներով մահվան պատճառը շմոլ գազից թունավորումն է։ «Փաստինֆո» –ի տեղեկություններով` երիտասարդ ընտանիքը սենյակը, որտեղ ժամանակավորապես բնակվել են, փորձել է ջերմացնել պարսկական վառարանով, որը սակայն չի ունեցել անհրաժեշտ ծխատար։ Երկրորդ դեպքը գրանցվել է նույն շենքի մեկ այլ բնակարանում. հայտնաբերվել է բնակչի դին կիսայրված։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
