ՀԱՊԿ-ն նոր գլխավոր քարտուղար ունի
ՀԱՊԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասված է,որ 2016թ. դեկտեմբերի 31-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետի լրանալուց հետո, կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը 2017թ. հունվարի 1-ից ժամանակավորապես զբաղեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Հիշեցնենք, որ նախ` հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Հայաստանը չստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը, քանի որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, իբր հիվանդության պատճառով, չմասնակցեց հանդիպման: Ավելի ուշ , դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին Բելառուսի նախագահի բացակայության պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվեց մինչև այս տարվա ապրիլին կայանալիք` Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջան:
