«Ինչպես շատ կտրուկ լռել գիտեր, այդպես էլ գնաց…». մտավորականներն Ա. Բոստանջյանի մասին

«Խե՜ղճ հայոց լեզու… Ով ինչպես ուզում, հերդ անիծում է…Մեկը՝ բանավոր խոսքով, մյուսը գրավորով, մեկը՝ բանաստեղծությամբ, մեկը՝ թարգմանությամբ, մեկը՝Фото Sarafyan Hrant. լրագրությամբ, մեկը՝ եթերից, մեկը՝ քաղաքական ամբիոնից, մեկը՝ հոգեւոր դաշտից, մեկը՝ արատավոր ու մեղսալի լռությամբ այս ամենի հանդեպ… Սա իմ վերջին գրառումն է ֆեյսբուքում… Այս թեմայով... Կհավաքեմ խաթարված-աղճատված քո բոլոր «դեմքերը» ու առանձին մի գիրք կհրատարակեմ ՝ «Ողբ հայոց լեզվի» վերնագրով… Ու այստեղ արդեն ամեն ինչ անուն առ անուն կլինի», - ասաց ու հեռացավ կյանքից թիֆլիսաբնակ բանաստեղծուհի, թարգմանիչ, հրապարակախոս, «Կամուրջ» հայալեզու տարեգրքի խմբագիր ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ՝ մինչեւ վերջին շունչը պայքարելով, սիրելով ու այրվելով՝ մաքրամաքուր մայրենիի համար: Աղքատացավ հայ, որբացավ վրացահայ գրականությունը, հայ-վրացական «Կամուրջը» դարձավ կտակ ու պատմություն… Իսկ սոցցանցում արված վերջին գրառումը՝ պատգամ ամենքիս համար՝ չհաշտվելու, ընդվզելու տգիտության ու անարդարության դեմ: Սիրված մտավորականի մահվան բոթը ցնցել է թե´ հայաստանյան, թե´ սփյուռքյան լայն հասարակությանը, մտավորականներին ու գրչընկերներին: «ԴԵ ԱՐԻ ՈՒ ՀԱՎԱՏԱ, ՈՐ ԱՆԱՀԻՏԸ ՉԿԱ» Фото Sarafyan Hrant.«Անհասկանալի ու անտրամաբանական աշխարհ... Դե արի ու հավատա, որ Անահիտը չկա... հազար ափսոս...Սա ընդամենը մեկ շաբաթ առաջ ուղարկված նրա շնորհավորանքն է. «Հակոբ ջան, բարեկամս, շատ շնորհակալ եմ ու զգացված… Շնորհավորում եմ քո, հայրիկիդ՝ բոլորի հետ միասին էլ իմ կողմից վաղուց ի վեր շատ հարգված Երվանդի, քո հրաշալի ընտանիքի Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը ու մաղթում ամենայն, ամենայն բարիք… Թող տարին բարեբեր լինի Քո՝ մեր արդի թատրոնի սյուներից մեկի, հրաշալի Մարդու ու Բարեկամի, բոլոր հրաշալի մշակութապահ ձեռնարկումների համար: Աստված օգնական դրանց, ու կանաչ ճամփաներ...», - Ա. Բոստանջյանի հետ իր վերջին նամակագրությանն է անդրադարձել ՀԹԳՄ նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ : «ԲԱՌԵՐՆ ԱՆԶՈՐ ԵՆ, ՊԱՊԱՆՁՎԵԼ ԵՄ»Фото Sarafyan Hrant. ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող ՍԻԼՎԱ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԸ գրել է. «Սիրելի´, սիրելի´ Անահիտ Բոստանջյան․բառերն անզոր են, պապանձվել եմ... Այս ի՞նչ ցավոտ առավոտ էր, այս ի՞նչ գույժ էր… Ահռելի կորուստ… «Կամուրջդ» փլվեց, չդիմացավ... Լուսավոր, տաղանդավոր հայուհի, լույսերի մեջ միշտ կլինի քո փխրուն հոգին, գիտեմ...»: «ԱՄԵՆ ՎԱՏ ԲԱՆ ԻՐ ՍՐՏՈՎ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՅՈՒՀՈՒ ՀՈԳԻՆ ՉԴԻՄԱՑԱՎ» Фото Sarafyan Hrant.«Ամեն անգամ, երբ որեւէ մեկի մահվան լուրն եմ լսում, տխրությունս ափ է տալիս: Եղբորս մահից հետո, կյանքը որքան թանկ, մահն այնքան զորեղ ու անզիջում թվաց ինձ: Անահիտ Բոստանջյանի մահն ինձ խոր ցավ պատճառեց, հիշեցի ու նորից կարդացի իմ մասին գրված նրա հուզառատ խոսքերը, գրված անցյալ տարվա այս օրերին, երբ ես լուռ ու աշխարհին անհաղորդ, պառկած էի վերակենդանացման բաժանմունքում», - հիշում է բանաստեղծուհի, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆՆ ու շեշտում. «Ջերմ, անկեղծ, կենսախինդ, ամեն վատ բան իր սրտով անցկացնող հայուհու հոգին չդիմացավ կյանքի անողոք տառապանքներին...Գնաս բարով, լուսավոր մարդ. գիրդ մնա հիշատակող...»: «ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՈՐՑՐԵՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻՆ…»Фото Sarafyan Hrant. «Դժվար է գտնել բառեր՝ արտահայտվելու ողջ վիշտը, որ համակել ու ցնցել է մեզ՝ բոլորիս, մեր սիրելիի, մեծ կորստյան ցավը: Հայ ժողովուրդը կորցրեց մշակույթի վաստակավոր գործչին, բանաստեղծուհուն, արձակագրին, հրապարակախոսին, թարգմանչին, պարզապես շնորհալի, բարի, լավ մարդուն եւ ընկերոջը: Աստված ինձ հնարավորություն ընդձեռնեց մոտիկից ծանոթանալ եւ մտերմանալ նրա հետ, իմանալ, ճանաչել նրան իբրեւ մարդու, գրողի եւ նվիրյալ հայրենասերի: Անահիտ Բոստանջյանի հոգին հեռացավ մեզանից, նրա հոգին այլեւս երկնքում է Աստծո պահպանյալ լույսերի մեջ: Ի խորոց սրտի աղոթում ենք հոգու խաղաղության ու փրկության համար», - ընդգծել էամերիկահայ գրող  ԱՎԻԿ ԴԵՐԵՆՑԸ եւ հավելել. «Խորապես ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, ընկերներին եւ նրան հարգող ու գնահատողներին: Թող Սուրբ Հոգին մխիթարի ամենքիս ու փարատի վիշտը պահպանի բոլոր սրտերում հույսը հոգու անմահության եւ Հիսուս Քրիստոսով փրկության: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: Ամեն»: «ՑԱՎՈՔ, ԽԱՎԱՐԸ «ՀԱՂԹԵՑ», ԲԱՅՑ ԱՆԱՀԻՏԻ ԵՎ ՆՐԱ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾԸ ՍՊԱՍԵՑՆԵԼ ՉԻ ՏԱ» Фото Sarafyan Hrant.ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ շեշտել է, որ Անահիտ Բոստանջյանի երկրպագուներից է. «Ու սա ասելու եմ միշտ ներկա ժամանակով, որովհետեւ նրա թողած ստեղծագործությունը, տգիտության դեմ անհաշտ ու ինքնատիպ կեցվածքը, օտար ափերում Հայոց Լեզվին կատարյալ տիրապետելն ու այն անաղարտ պահելու ձգտումը երբեք անցյալ չեն դառնա: Լույսի և խավարի հավերժ համակամարտության մեջ այսօր, ցավոք, խավարը «հաղթեց», բայց Անահիտի եւ նրա հետնորդների հակահարվածը սպասեցնել չի տա: Ցավակցում են նրա բազում ընկերներին ու համակիրներին: Էլ ո՞վ պետք է տակտով ուղղի մեր շարահյուսական ու քերականական սխալները…»: «ՈՒ ԱՆԱՀԻՏԻ՝ ԱՅՍ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ԳՆԱԼՆ ԷԼ ԻՐ ՈՃՈՎ Է»Фото Sarafyan Hrant. «Շշմելու էներգիա ուներ Անահիտ Բոստանջյանը. գրում էր, թարգմանում էր, կազմում էր, խմբագրում էր, Թիֆլիսում էր, Երեւանում էր, ֆեյսբուքում էր, ու միշտ արձագանքում էր, կիսվում էր, ուրախանում էր, տխրում էր, գովում էր, քննադատում էր, բորբոքվում էր, հանդարտվում էր, Երեւան գալուց՝ համարյա բոլորին հանդիպում էր, հանդիպելուց՝ խոսում էր, խոսում էր, պատմում էր ու պատմում, անընդհատ նոր մտքեր, ծրագրեր, սա անեմ, նա անեմ... Ու պարտադիր լուսանկարվում էր, էդ լուսանկարներով ուրախանում էր, ու այդ ուրախությունն իր այս անսպասելի մահից հետո նաեւ մեր ուրախությունն է՝ Անահիտի հետ շատերս լուսանկար ունենք…», - նկատում է գրականագետ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆՆ ու հավելում. «Հորդուն էր շատ, ու իր այս վերջին տարիների, հատկապես՝ արձակ թարգմանությունները իր էդ հորդուն տարերքի դրսեւորումներն էին, ընտիր թարգմանություններ... Ու Անահիտի՝ այս հանկարծակի գնալն էլ իր ոճով է: Այս վերջին օրերին ֆեյսբուքում անընդհատ ներկայություն էր, գրում, գրում, վիճում էր... Եվ ինչպես շատ կտրուկ լռել գիտեր, այդպես էլ գնաց...Խոնարհումս իր հիշատակին»: «ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՍԿԱԿԱՆ ՄՇԱԿ ԷՐ ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ» Фото Sarafyan Hrant.Բանաստեղծ ԲԵՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ էլ գրում է. «Կենսուրախ, պրպտուն, մարդամոտ` գրականության իսկական մշակ էր Անահիտ Բոստանջյանը: Նրբանկատ եւ ուշադիր էր, առաջիններից մեկն էր, ով շնորհավորեց ժողովածուիս ծնունդը: Երախտապարտ եմ: Իր հետ ծանոթացել եմ 2013-ին, երբ «Կամուրջ» տարեգրքում ներկայացրեց բանաստեղծություններիս շարքը՝ հետեւյալ հանձնարարական-բարեմաղթանքով. «Գրականագետ Անի Փաշայանի բարձր երաշխավորությամբ սիրով, ամենաբարի մաղթանքներով «Կամուրջ» ենք հրավիրում շնորհալի երիտասարդ ստեղծագործողին ու մաղթում նրան ստեղծագործական փայլուն ապագա»: Իսկ նախորդ տարվա «Կամուրջ» տարեգրքում ներառել էր Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ գրածս խոսքը: Հանգչիր խաղաղությամբ, սիրելի´ Անահիտ Բոստանջյան»:   iravunk.com

դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am