Հերթական ողբերգական դեպքը.հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու ծխախեղդ եղած դին

Հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հունվարի 8-ին,Ժամը 21։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Անի թաղամասի 1-ին շենքի 12 բնակարանից ծուխ է դուրս գալիս և հնարավոր է ներսում մարդ լինի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր բացելով բնակարանի դուռը այնտեղ հայտնաբերել են 46-ամյա Գագիկ Դավթյանի դին։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները, ինչպես նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի փորձաքրեագետը և դատական բժիշկը։ Ըստ նախնական տեղեկությունների Գ․ Դավթյանը մահացել է ծխախեղդ լինելու հետևանքով, քանի որ երբ փրկարարները դուռը բացել են, ներսում ամբողջովին եղել է կրակից առաջացած ծուխ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այսօր այս շենքում, սակայն թիվ 10 բնակարանում կեսօրին տեղի էր ունեցել ողբերգական դեպք, երբ երիտասարդ հայրն ու մայրը և նրանց 4 ամսեկան երեխան ըստ նախնական տեղեկությունների շմոլ գազի հետևանքով մահացել էին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մուսալեռ գյուղի Անի թաղամասի 1-ին շենքի 10-րդ բնակարանից գազի ուժեղ հոտ էր գալիս և կային կասկածներ, որ ներսում մարդիկ են եղել։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե էին ժամանել Վաղարշապատի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր Վաղարշապատի ոստիկանների հետ բացել էին տան դուռը և այնտեղ հայտնաբերել էին կնոջ և տաղամարդու դիեր, ինչպես նաև անգիտակից վիճակում գտնվող անչափահաս աղջիկ, ում մոտ առկա էր կենդանության նշաններ։ Դեպքի վայր էին ժամանել նաև Վաղարշապատի ոստիկանության օպերատիվ խումբը, բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորութամբ։ Ժամանել էր նաև դատական բժիշկը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել էին մահացածների ինքնությունը։ Մահացածներն էին 27-ամյա Հրաչյա Բաղդասարյանը, 20-ամյա Աննա Միսակյանը և 4-ամսեկան Ասյա Բաղդասարյանը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 1 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am