Ուեյն Ռունիին հավասարվեց Մանչեսթեր Յունայթեդի պատմության լավագույն ռմբարկուին
Մանչեսթեր Յունայթեդի հարձակվող Ուեյն Ռունին ակումբում խփած գոլերի թվով հավասարվել է Բոբի Չարլթոնին՝ Յունայթեդի պատմության լավագույն ռմբարկուին: Ռեդինգի դարպասը խփած գոլը 249-րդն էր Ռունիի համար: 250-րդ գոլը Ռունիին կդարձնի ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:
