Ասանժը ելույթ է ունեցել Էկվադորի դեսպանատան պատշգամբից
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պատշգամբ է դուրս եկել եւ ելույթ ունեցել լրագրողների առջեւ: Նա հաստատել է, որ Շվեդիան եւ Բրիտանիան չեն կարող բողոքարկել ՄԱԿ-ի որոշումն իր գործով, քանի որ այն վերջնական է: Նշենք, որ ՄԱԿ-ն անհիմն է ճանաչել WikiLeaks-ի հիմնադրի հետապնդումը: Ըստ եզրակացության Ասանժին պետք է այլեւս չհետապնդեն, ավելին` փոխհատուցում վճարեն: Ի դեպ, ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Ասանժը պատրաստվում է լքել Էկվադորի դեսպանատունը, որտեղ նա խուսափում էր բրիտանական արդարադատությունից, սակայն հայտարարել է, որ առայժմ նման մտադրություն չունի:
