Թուրքիայում սպանվել են անվտանգության ուժերի ներկայացուցիչներ
Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում գտնվող Դիարբեքիր նահանգի Սուր և Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում շարունակվում է թուրքական անվտանգության ուժերի ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների միջև բախումները։ Լրատվամիջոցն ընդգծում է, որ վերջին շրջանում այդ շրջաններից մեկը մյուսի հետևից ստացվում են վշտալի լուրեր, որոնք վկայում են զինծառայողների ու ոստիկանների սպանվելու մասին։ Վերջին հաղորդագրության համաձայն՝ այդ երկու շրջանում PKK-ի հետ բախումների ժամանակ սպանվել է անվտանգության ուժերի 3 ներկայացուցիչ՝ 2 զինվորական և 1 ոստիկան։ Բացի այդ, հիվանդանոցում իր մահկանացուն կնքել է բուժում ստացող 1 ոստիկան։ Այդպիսով, սպանված զինվորականների ու ոստիկանների թիվը հասել է 4-ի։ Դիարբեքիրի զինվորական հիվանդանոցում շարունակում է բուժում ստանալ անվտանգության ուժերի 5 ներկայացուցիչ։ Բախումները շարունակվում են։
