Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան-Սամվել Կարապետյան.ինչ պլաններ ունի Սերժ Սարգսյանը

Խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքներով փաստացի դրվելու է Հայաստանում հաջորդ իշխանությունների հիմքը, գրեթե ժամանակ չի մնացել: Միեւնույն ժամանակ ոչ միայն քաղաքական հարթությունում չի ավարտվել վերադասավորումների խմորումները, այլեւ իշխանության ներսում գոյություն ունեցող տարբեր թեւերի դիրքային պայքար է ընթանում, ոմանք իշխանությունն ամբողջովին վերցնելու հավակնություններ ունեն: Հստակ կարելի է արձանագրել, որ այս պահի դրությամբ ամենաուժեղը Սերժ Սարգսյանի գլխավորած թեւն է: Իրեն բնորոշ հակակշիռների եւ զսպող մեխանիզմների միջոցով երկրի ղեկավարը շախմատային հաշվեկշռված քայլերով իր ազդեցության տակ է պահում թե ՀՀԿ երիտթեւին, թե գործարար հատվածին եւ թե այլ շերտեր: Նա յուրայինների նեղ շրջանակ ունի, որոնք իրենց հերթին ազդեցության դաշտ են ստեղծել: Հաջորդ ազդեցիկ թեւը գտնվում է ռուսաստանաբնակ միլիոնատեր Սամվել Կարապետյանի ազդեցության տիրույթում, որի այսպես կոչված կառավարիչը վարչապետ Կարեն Կարապետյանն է: Սամվել Կարապետյանի դերակատարման պայմաններում տեղի ունեցավ վարչապետափոխությունը, հիշենք նաեւ, որ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու որոշումն էլ կայացվեց նրա քավորությամբ՝ Հովիկ Աբրահամյանի տանը Հայաստանյան քրեաօլիգարխիայի մի շրջանակի վրա տաշիրցի գործարարի ազդեցությունը ակնհայտ է: Այդ ազդեցությունը կրում է նաեւ ռուսական դրոշմը, Կարապետյան դուետը ռուստանյան շրջանակների համակրանքն են վայելում եւ հետեւաբար համարվում նրանց ներկայացուցիչները Հայաստանում: Թերեւս այդ հանգամանքով բացատրվեց վարչապետափոխությունից հետո լայն թափով զարկ տրված կադրային փոփոխություններին, պաշտոններին հրաժեշտ տվեցին անգամ Սերժ Սարգսյանի սիրելիները, որոնք ինչ-ինչ պատճառներով չէին տեղավորվում բարեփոխումների ծրագրում եւ սոլիդ վարչապետի ղեկավարած նույնպիսի կառավարությունում: Իհարկե,այդ ամենը չէր արվում Սերժ Սարգսյանի կամքին հակառակ ու դուրս էր նրա ծրագրերից, խնդիրն այն է, որ նրա նախագծած իշխանությունում ուժերի բալանսավորումն այնպիսի է, որ հարկ եղած դեպքում մեկի միջոցով հնարավոր է խժռել մյուսին…Սակայն այս թեւը որքան էլ ուժեղ է տնտեսական ու ֆինանսական հարթությունում, նույնքան թույլ է քաղաքական քայլերում, դրանք գրեթե բացակայում են, ուստի միայնակ հավակնել ամբողջական իշխանության, այստեղ չեն կարող: Իշխանության ներսում հավակնում է դերակատար դառնալ նաեւ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը քաղաքական ընդդիմադիր հայտ է ներկայացրել ու որի շուրջ համախմբվել են ազատամարտիկներ: Ուշագրավ է, որ իշխանության սպասարկու գեներալները դեռեւս լռում են ու այս առումով հետաքրքրական է ԵԿՄ-ի կարծիքը, որը հզոր ուժի կրող է եւ ընտրություններին լուրջ դերակատար կարող է դառնալ: Բայց հասկանալի է, որ Սեյրան Օհանյանի ցատկն էլ, մինչեւ Սերժ Սարգսյանն է ու կասկած չկա, որ Սերժ Սարգսյանի պրոյեկտումով է առաջ եկել այդ ուժը, որը հարկ եղած պահին հզորանալու լուրջ պոտենցիալ ունի: Այս համատեքսոտւմ պետք է հիշատակել նաեւ Գագիկ Ծառուկյանին, որի վերադարձը կարծես այլընտրանք չունի, գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը գրեթե անբաժանելի զույգ են դարձել, հրապարակային միջոցառումներին համատեղ մասնակցելուց զատ նրանք անձնական ջերմ շփումներ ունեն, ուստի վերադարձի դեպքում Ծառուկյանը նախկին ընդդիմադիր կարգավիճակն ընդունել հաստատ չի կարող, սա ըստ էության գիտակցում են նաեւ սցենարի հեղինակները, ուստի պահուստային աթոռին պահում են Սեյրան Օհանյանին, որպեսզի Ծառուկյանի տարբերակը չաշխատելու դեպքում խաղի մեջ մտցնեն Սեյրան Օհանյանին: Հովիկ Աբրահամյանը թեպետ պաշտոնանկության, սակայն ունի որոշակի ազդեցություն որոշակի շրջանակների վրա, իշխանության ներսում նրա գլխավոր դերը, անշուշտ, Գագիկ Ծառուկյանի վրա ունեցած ազդեցությունն էր, որով նա կարողանում էր իշխանության ներսում իր դիրքերն ամրապնդել, մանեւրել այդ ազդեցության թուլացումով, կամ հակառակը, բայց հիմա այդ ազդեցությունը Հովիկ Աբրահամյանը այլեւս կորցրել է, քանզի այն վերցրել է Սերժ Սարգսյանը, ով հաշվենկատորեն այդպիսով փորձում է վնասազերծել նաեւ Հովիկ Աբրահամյանին: Սերժ Սարգսյանի իշխանությանը ռեալ վտանգ կարող է ներկայացնել Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան-Սամվել Կարապետյան դաշինքը, որը գրեթե անհավանական է թվում մի շարք հանգամանքներով, նախ Հովիկ Աբրահամյան-Սամվել Կարապետյան տիրույթում առկա է նեղացվածության փաստը՝ պայմանավորված պաշտոնանկության հանգամանքով, ապա նաեւ Գագիկ Ծառուկյանն է ամբողջությամբ վերցված Սերժ Սարգսյանի ազդեցության տակ: Վերջինը հասկանում է, թե այդ միասնությունը ինչի կարող է հանգեցնել, դրանով պայմանավորված նաեւ Սեյրան Օհանյանի գործոնն է պատրաստ պահում: Անի Սահակյան

դիտվել է 383 անգամ
Լրահոս
Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am