Մեկնարկում է Ռիոյի հայտնի դիմակահանդեսը
Այսօր՝ փետրվարի 5-ին, Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկում է հանրահայտ կառնավալը: Russia Today-ը հայտնում է, որ Ռիոյի կառնավալը կտևի մինչև փետրվարի 9-ը: Բրազիլիայի իշխանությունների հաշվարկով՝ կառնավալը կապահովի ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկների ներհոսք:
