Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում

Երեկ՝ հունվարի 6-ից, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ստեփանավան-Կաթնաղբյուր ավտոճանապարհին տեղացած առատ ձյան հետևանքով ճանապարհն ամբողջովին փակվել է, իսկ պատկան մարմինները չեն մտածում` իրենց նստատեղերը բազկաթոռներից հանեն և զբաղվեն իրենց բուն աշխատանքով, այն է՝ ապահովեն ճանապարհների անվտանգ երթևեկություն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 10-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց ուղևորների մեծ մասը կանայք են և անչափահաս երեխաներ, մնացել են ձնաբքի տակ և չեն կարողանում շարժվել, քանի որ Լոռու մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները «արջաքուն են մտած»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ձնաբքի մեջ հայտնված քաղաքացիներն ասում էին. «Ողջ գիշեր մնացել ենք անօգնական. ոչ մի ծառայություն չի պատասխանում մեր հեռախոսազանգերին։ Էլ թեժ գիծ, էլ Լոռու մարզպետարան, զանգել է, որ զանգել ենք, հեռախոսներն իրենց տերերի նման անհասանելի են։ Մատղաշ էրեխեք են, անգամ կրծքի, բայց, միևնույն է, օգնության ձեռք չեն մեկնում։ Մեքենաներով չենք կարողանում անգամ 1 մետր առաջ գնանք, քանի որ ճանապարհներից ձյունը չի հեռացվել»։ Գ. Շամշյանը հայտնում է, որ ճանապարհի մաքրման պատասխանատուն Լոռու մարզպետարանն է, և քիչ առաջ այդ մասին տեղեկանալով՝ մարզպետ Արթուր Նալբանդյանը նախ զարմացավ, որ ինքը երեկվանից նման ինֆորմացիա չունի, ապա խոստացավ, որ կարճ ժամանակում անհրաժեշտ օգնություն կցուցաբերվի ձնաբքի մեջ հայտնված քաղաքացիներին, որից հետո իր հսկողությամբ կկատարվեն ճանապարհի մաքրման աշխատանքներ։

դիտվել է 37 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am