Թրամփի վարչակազմը խոստանում է «ագրեսիվորեն պայքարել» կիբերհարձակումների դեմ
ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է ռուսաստանյան հաքերների կողմից ամերիկյան քաղաքական միավորումների կայքէջերը կոտրելու և այդպիսով նախագահական ընտրությունների արդյունքների վրա հավանական ազդեցություն ունենալու մասին երկրի հատուկ ծառայությունների հնչեցրած եզրակացությանը: Թրամփը խոստացել է «ագրեսիվ» միջոցներ ձեռնարկել նման քայլերը կանխելու համար: Նա հայտարարել է, թե իր աշխատակազմին հանձնարարել է պաշտոնավարումը ստանձնելուց հետո առաջին 90 օրվա ընթացքում մշակել ծրագիր՝ միտված հաքերային հնարավոր հարձակումներն «ագրեսիվորեն» կանխելուն: «Անվտանգության միջոցառումները, մեթոդները, գործիքներն ու մարտավարությունը չպետք է հանրային քննարկումների առարկա դառնան, դա օգտակար կլինի հենց մեզ վնասել ցանկացողների համար»,- ասել է Թրամփը, հավելելով, թե կառավարությունը, տարբեր կազմակերպությունները, ասոցիացիաներն ու բիզնեսները ևս ամենատարբեր մակարդակներում կարիք ունեն ուժեղացնելու ջանքերը՝ ընդդեմ հնարավոր հաքերային հարձակումների: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
