Թուրքիան ժողովրդին նախապատրաստում է Սիրիայում իր գործողությունների ակտիվացմանը
Թուրքիայում ծավալվող հակառուսական քաղաքականությունը Սիրիայում ռազմական գործունեության ակտիվացմանը թուրք ժողովրդին նախապատրաստելու փորձ է: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: «Հաշվի առնելով պաշտոնական Անկարայի հակառուսական քաղաքական գիծը՝ մենք չենք բացառում, որ Թուրքիայում ծավալվող տեղեկատվական քարոզարշավը Սիրիայում ռազմական գործունեության ակտիվացմանը թուրք ժողովրդին նախապատրաստելու փորձ է: Մենք հիշում ենք, թե ինչպես էին Թուրքիայի իշխանությունները այդքան ակտիվորեն օգտագործում թուրքմենների թեման ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցելուց առաջ»,- ասված է փաստաթղթում, փոխանցում է RIA Novosti-ն:
