5 մարդու սպանած տղամարդուն ստիպել են ԻՊ-ի տեսանյութերը դիտել
Lenta.ru-ի փոխանցմամբ, Assosiated Press գործակալությունը հաղորդել է,որ Ֆլորիդայի նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածվող նախկին զինվորական Էստեբան Սանտյագոն նոյեմբեր ամսին դիմել է ՀԴԲ ու հավաստիացրել,որ կառավարությունը վերահսկում է իր գիտակցությունը և իրեն ստիպում դիտել Իսլամական Պետություն խմբավորման տեսանյութերը: Ըստ ոստիկանության` նա Ֆորտ Լոդերդեյլի օդանավակայան է ժամանել Ալյասկայից: Կասկածյալի եղբայրը հայտնել է, որ Էստեբանը մոտ մեկ տարի կռվել է Իրաքում` Ազգային գվարդիայի կազմում, ապա տեղափոխվել Ալյասկա ու ծառայել որպես սակրավոր: 2016-ի օգոստոսին նա հեռացվել է Ազգային գվարդիայի շարքերից: Հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել, 13-ը` վիրավորվել: Հանցագործը ձերբակալված է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օդանավակայանում հրաձգություն սկսած հանցագործի մոտ հայտնաբերվել են 26-ամյա Էստեբան Սանտյագոյի անունով փաստաթղթեր:
