Զավեշտ Ադրբեջանի դատարանում. ուժ են կիրառել անչափահաս աղջկա նկատմամբ (տեսանյութ)
Ինչպես գրում է «Ռիա Նովոստին»` Ադրբեջանտ Գուբինյան շրջանում տեղի ունեցած դատավարություններից մեկի ընթացքում ուժ են կիրառվել 10 տարեկան աղջկա նկատմամբ, ինչին միջամտել է Ադրբեջանում մարդու իրավուքների պաշտպանը: Բանն այն է,որ աղջկան բռնի ուժով խլել են իրենց մեծացրած և դաստիարակած մորաքրոջից ու հանձնել հորը, որին, ինչպես նշել է աղջիկը երբևէ չի տեսել ու անգամ չի իմացել իր գոյության մասին: Մարդու իրավունքների ադրբեջանական գրասենյակը նամակ է հղել Արդարադատության նախարարությանը կից գլխավոր վարչությանը, որում զգուշացրել է դատական մարմինների կողմից անչափահաս աղջկա հանդեպ բռնի ուժի կիրառման անթույլատրելիության և երեխաների իրավունքների մասին Կոնվենցիային հակասելու և երեխաների իրավունքների վերաբերյալ սահմանադրության խախտման մասին:
