ԱՄՆ հատուկ ծառայությունները «ռուս հաքերների» մասին զեկույց են հրապարակել. EurAsia Daily
Ամերիկյան հատու ծառայություները ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ «ռուս հաքերների» կիբերհրձակումների և դրանց Կրեմլի միջամտության վերաբերյալ համատեղ ուժերով զեկույց են ներկայացրել։ Այս մասին հայտնում է EurAsia Daily-ն։ Այս կերպ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մեղադրանք է առաջադրվելու։ Վերջինս, ինչպես նշում է ամերիկյան կողմը, անձամբ է հրամայել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ կիբերհարձակումներ իրականացնել։ Զեկույցում ասվում է, Ռուսաստանը «բացահայտ կերպով նախընտրում էր» Դոնալդ Թրամփին որպես ԱՄՆ-ի նախագահի թեկնածու և փորձել է խանգարել Հիլարի Քլինթոնի հաղթանակին։ Սակայն նրանք վստահեցնում են նաև, որ ՌԴ-ի կիբերակտիվությունն, այնուամենայիվ, ոչ մի կերպ չի ազդել ընտրությունների արդյունքների վրա։
