Ռուս-ամերիկյան հաքերային «կրքեր». Օբաման «ականապատում» է Թրամփի շուրջը

ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին մամուլի ասուլիսը կտա հունվարի 11-ին, Նյու Յորքում: Թրամփը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելու է հունվարի 20-ին: Մինչ ամենատարբեր հարցերի վերաբերյալ նրա դիրքորոշմանը ծանոթանալը` տեղի են ունենում ուշագրավ իրադարձություններ ռուս-ամերիկյան հարաբերությունների շուրջ: Թրամփը կարծիք էր հայտնել, որ այսպես կոչված, ռուսական հաքերային հարձակումների հարցերի հետ կապված «հետախուզական» բրիֆինգը հետաձգվում է մինչև ուրբաթ, նշելով որ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ՝ գործին ծանոթանալու համար: Այնուհետև Թրամփի ապագա մամուլի խոսնակ Շոն Սփայսերը, որը իր պարտականությունները կստանձնի մի քանի շաբաթից, խստորեն քննադատել է Բարաք Օբամայի վարչակազմի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված վերջին պատժամիջոցները: «Արդյո՞ք 35 դիվանագետների արտաքսումն ու ԱՄՆ տարածքում գտնվող երկու ռուսական օբյեկտների փակումը համարժեք պատասխան էր տեղի ունեցածին», - նշել է Սփայսերը ABC News -ին տված հարցազրույցում: Սպիտակ տան ապագա խոսնակը նաև նշել է, որ Թրամփը, ըստ ամենայնի, չեղյալ կհայտարարի Օբամայի նախագահության տարիներին ընդունված հրամանագրերի զգալի մասը: Հեռացող Օբաման վերջին ճիգերն է գործադրում ՌԴ-ին պատժելու ուղղությամբ: Դեկտեմբերի 29-ին ԱՄՆ-ը ՌԴ-ի նկատմամբ սահմանեց նոր պատժամիջոցներ՝ ամերիկյան նախագահական ընտրություններին հաքերային գրոհներով միջամտելու, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում ամերիկացի դիվանագետների հանդեպ գործադրված բռնությունների և հալածանքի համար: ԱՄՆ-ը նախատեսում է դիվանագիտական, տնտեսական և այլ տեսակի գործողություններ: ԱՄՆ-ից արտաքսվեցին ռուսաստանցի դիվանագետներ Սպիտակ տան որոշմամբ, ԱՄՆ-ից արտաքսվեցին 35 ռուսաստանցի դիվանագետներ: Ըստ ամերիկացի փորձագետների, Մերիլենդում և Նյու Յորքում ՌԴ-ին պատկանող դիվանագիտական երկու համալիրներն օգտագործվել են լրտեսական գործունեության նպատակով: Ամերիկացիները կարգադրել են փակել այդ համալիրները: 35 դիվանագետները և նրանց ընտանիքների անդամներին 72 ժամ էր տրվել` լքելու ԱՄՆ-ի տարածքը: Բացի այդ, Ռուսաստանի ռազմական հետախուզության՝ ГРУ-ի, ինչպես նաև Անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ-ի մի շարք բարձրաստիճան ղեկավարների նկատմամբ սահմանվում են ֆինանսական պատժամիջոցներ և վիզաների արգելք: «Ձեռնարկված միջոցները Ռուսաստանի ագրեսիվ կեցվածքին արձագանքելու ծրագրի մի մասն են, մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ և կընդունենք համապատասխան նոր որոշումներ այն ժամանակ, երբ մեզ է հարմար, այնտեղ, որտեղ մեզ է հարմար: Այդ որոշումների մի մասը հրապարակման ենթակա չէ»,- ասվում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունում: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը և դաշնակիցները պարտավոր են միասնաբար պայքարել միջազգային նորմերը խախտելու և դեմոկրատական կառավարմանը միջամտելու ռուսների քաղաքականության դեմ: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, հայտնել է, որ ГРУ-ի 4 պաշտոնյաներ անմիջական առնչություն ունեն ամերիկյան հաստատությունների՝ այդ թվում կուսակցությունների կայքեջէրի վրա կատարված հաքերային հարձակումների հետ: Պատժամիջոցների են ենթարկվում երեք ընկերություններ, որոնք նյութապես աջակցել են հաքերային գրոհներ կազմակերպող ГРУ-ի մասնագետներին (ЦОР Security, «Профессиональное объединение конструкторов систем информатики», «Специальный технологический центр»): ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության, Հետաքննությունների դաշնային գործակալության և անվտանգության այլ կառույցների փորձագետները հանգել են այն եզրակացության, որ ռուսաստանցի ցանցահենները Ռուսաստանի ամենաբարձր մակարդակի ղեկավարության արտոնությամբ և հրահանգով են կոտրել դեմոկրատական կուսակցության և քաղաքական գործիչների սերվերները: Դեկտեմբերի 9-ին The Washington Post պարբերականը հաղորդել էր, որ ըստ Կենտրոնական հետախուզական վարչության մասնագետների, ռուսաստանցի հաքերների հարձակումների նպատակը դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկելն էր և այդպիսով հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակին նպաստելը: Մոսկվան չի արտաքսի ամերիկացի դիվանագետներին Հիշեցնենք, Թրամփը, ով նախընտրական արշավի ընթացքում գովեստով է խոսել Վլադիմիր Պուտինի մասին և ասել է, թե ցանկանում է բարելավել կապերը Ռուսաստանի հետ, մի քանի առիթներով պնդել է, որ չի վստահում ռուսական հաքերային գրոհների մասին տարածված տեղեկություններին: «Կարծում եմ, պետք է առաջ գնանք, կենտրոնանք ավելի հիմնարար հարցերի վրա: Այո, համակարգիչներն ահագին բարդացրել են մեր կյանքը, ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում, այո, դրանք արագ են աշխատում, շատ բան են տալիս, բայց չգիտեմ՝ արդյո՞ք ունենք անվտանգության պատշաճ մակարդակ», - ասել է Թրամփը: Սակայն վերջերս Թրամփի խոսքում նկատվեցին նոր երանգներ. նա, թերևս, առաջին անգամ խոստովանեց, որ պետք է առավել ուշադիր լինի այս թեմայի վերաբերյալ՝ ասելով, որ առաջիկայում հանդիպելու է անվտանգության համակարգի պաշտոնյաների հետ և քննարկելու է կիբերգրոհների հարցերը: Ռուսաստանն էլ ի պատասխան հայտնեց, որ անպատասխան չի թողնի ամերիկացիների գործողությունները: Այսօր արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է Սպիտակ տան դիրքորոշումը: «Բարաք Օբամայի հեռացող վարչակարգը ՌԴ-ին է մեղադրում բոլոր մահացու մեղքերի մեջ, փորձում է նաև մեզ մեղադրել արտաքին ասպարեզում իր նախաձեռնությունների ձախողման համար: Առանց հիմնավորումներ ներկայացնելու՝ հիմա էլ մեզ մեղադրում է իրենց նախընտրական արշավին իբր միջամտելու և դեմոկրատական կուսակցության թեկնածուի պարտությանը նպաստելու մեջ» ,- ասել է Լավրովը: Նա հավաստիացրել է, որ Մոսկվան, անպայման, կձեռնարկի պատասխան գործողություններ: Նա հայտնել է, որ նախարարությունը նախագահին է ներկայացրել երեք տասնյակ ամերիկացի դիվանագետներին անցանկալի անձ հռչակելու, ինչպես նաև Մոսկվայի մարզում՝ Սերեբրյանի Բոր բնակավայրում ամերիկացիներին հատկացված հանգստի համալիրը և Մոսկվայում՝ Դորոժնայա փողոցում գտնվող պահեստը փակելու առաջարկ: Սակայն Պուտինը հանկարծակի հայտարարեց, որ Մոսկվան չի պատասխանի Սպիտակ տան որոշմանը և չի արտաքսի ամերիկացի դիվանագետներին: «Մենք չենք իջնի «խոհանոցային» մակարդակի դիվանագիտության» և կշարունակենք աշխատել ռուս-ամերիկյան հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, ինչին նաև ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն է ձգտում», - ասվում է Պուտինի հայտարարությունում: Մոսկվայում նկատել են տալիս, որ Օբամայի որոշումերն ուղղված են ոչ այնքան Ռուսաստանի, որքան ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Այդօրինակ քայլերով, ըստ ռուսների, Օբաման արհեստական խոչընդոտներ է ստեղծում Վաշինգտոնի ապագա ղեկավարի համար: Նման տեսակետ են հայտնում նաև Թրամփի թիմի անդամները: «Նույնիսկ նախագահ Օբամային բոլոր հարցերում սատարողները հիմա ընդունում են, որ նա փորձում է անկյուն մղել Թրամփին: Շատ ափսոս, եթե այդպիսի քաղաքականություն է այս ամենի հիմքում», CNN-ին ասել է Թրամփի ավագ խորհրդական Կելիան Քոնվեյը և հավելել. «Մեր երկրի պես մեծ դեմոկրատիայում այսպես չեն իշխանությունը խաղաղ եղանակով մեկ վարչակազմից փոխանցում մյուսին»: Ըստ Թրամփի` ռուսական հաքերային հարձակման մասին հաղորդումները դժվար ապացուցելի են Դոնալդ Թրամփը շարունակում է մնալ այն կարծիքին, որ ամերիկյան ընտրական գործընթացների վրա ազդելու նպատակով ռուսական հաքերային հարձակման մասին հաղորդումները դժվար ապացուցելի են։ Նոր տարվա նախօրեին Դոնալդ Թրամփը իր կնոջ՝ Մելանիա Թրամփի հետ Ֆլորիդայի Փալմ Բիչ հանգստավայրում մոտեցավ թղթակիցներին։ Լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք ընտրյալ նախագահը անտեսում է ամերիկյան հետախուզական ծառայությունների այն վերլուծությունը, որ հաքերային հարձակումը Ռուսաստանն է իրականացրել։ «Ես ուղղակի ուզում եմ վստահ լինել, քանի որ այս մեղադրանքները շատ լուրջ են, և ես ուզում եմ վստահ լինել։ Հիշո՞ւմ եք զանգվածային բնաջնջման զենքի մասին հաղորդումները՝ դրանք սխալ էին, ուստի ես ուզում եմ վստահ լինել», - պատասխանեց ԱՄՆ ընտրյալ նախագահը՝ նկատի ունենալով Իրաքի դեմ պատերազմից առաջ ամերիկյան հետախուզական ծառայությունների վերլուծության արդյունքներն այն մասին, որ Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը զանգվածային բնաջնջման զենքեր է պատրաստում, ինչը, հետո պարզվեց, չէր համապատասխանում իրականությանը։ «Ամեն ինչ շատ լավ կհանգուցալուծվի։ Հուսով եմ՝ մենք շատ լավ հարաբերություններ կունենանք շատ երկրների հետ, այդ թվում նաև՝ Ռուսաստանի և Չինաստանի», - հայտարարեց Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահը։ Օրերս հրապարակվեցին ռուսական հաքերային հարձակման վերաբերյալ վարկածի նոր տեղեկություններ, որոնք ցույց են տվել, որ հարձակումը տեղի է ունեցել ռուսական կիրիլյան այբուբեն ունեցող համակարգիչներից։ Սակայն կան նաև մասնագետներ, որոնք համաձայն են ԱՄՆ ընտրյալ նախագահի հետ, որ շատ դժվար է միանշանակ պնդել, թե որ երկիրն է հաքերային հարձակման հեղինակը։ ՌԴ-ի կողմից հաքերային հարձակումները նորություն չեն։ Նորություն չէ նաև այն, որ ԱՄՆ-ի դեմ հաքերային հարձակումներ է գործում Չինաստանը ևս։ Թրամփի կողմնակիցներն այժմ հարցնում են, թե ինչո՞ւ Օբաման որոշեց հենց հիմա պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ, երբ իր նախագահության ժամկետի ավարտին ընդամենը հաշվված օրեր են մնացել։ Այս ամենը արված է Թրամփի գործը դժվարացնելու համար, ասում են նրանք։ Նորընտիր նախագահի խոսնակ Շոն Սփայսերը քննադատում է Օբամայի վարչակազմի կողմից ՌԴ-ի նկատմամբ սահմանված վերջին պատժամիջոցները՝ ասելով, թե դրանք ավելի շատ քաղաքական հաշվեհարդար էին, քան՝ դիվանագիտություն։ «Ինչո՞ւ Օբաման որևէ կերպ չարձագանքեց 2015թ. Չինաստանի կողմից ձեռնարկված զանգվածային հաքերային հարձակմանը, որի ընթացքում միլիոնավոր ամերիկացիների անձնական տվյալներ անցան չինացիների ձեռքը, այդ թվում նաև՝ ամերիկյան կառավարության աշխատողների տվյալները։ Նույնիսկ չհրապարակվեց հայտարարություն այդ հարձակման դեմ բողոքելու մասին», - ասում է Սփայսերը։ Թրամփի կողմնակիցները նկատում են, որ Օբաման իր այս պատժամիջոցներով փորձում է սեպ խրել ընտրյալ նախագահի և հանրապետական օրենսդիրների միջև։ Բանն այն է, որ ԱՄՆ Կոնգրեսում ոչ միայն դեմոկրատներն են խոսում ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներն ուժեղացնելու մասին, այլ նաև՝ հանրապետականները։ Հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնի կարծիքով՝ հաքերային հարձակումը Ռուսաստանի կողմից պատերազմական գործողություն է ԱՄՆ-ի դեմ։ Սենատորներ ՄըքՔեյնը և Լինդսի Գրեհեմը պատրաստվում են Կոնգրեսում ներկայացնել նոր, ավելի խիստ պատժամիջոցներ։ «Ռուսաստանը մեր բարեկամը չէ», - ասում է Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելը, որը քննադատեց Օբամայի վարչակազմին հաքերային միջամտություններին ուշ արձագանքելու համար։ Թրամփի խորհրդական Քելյան Քոնուեյն ասում է, թե ընտրյալ նախագահը հաքերային հարձակման մասին հանրությանը տեղյակ կպահի կա՛մ Թվիթերով, կա՛մ Ֆեյսբուքով, կա՛մ մեկ այլ եղանակով։ Թրամփի խորհրդականը նկատում է, որ հետախուզությունը չպետք է միջամտի քաղաքականությանը, բայց` «նաև մենք չենք կարծում, որ քաղաքականությունը պետք է միջամտի մեր հետախուզությանը»։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ Արցախցիների «չկռվելու» ու «փախնելու» հերթական զառանցանքի պատասխան զոհվածների ցանկն եմ հրապարակում Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ Տիկին ՄԻՊ, ասելիք չունե՞ք… Ու այս տեսարանը կնոջ տղա երեխայի ներկայությամբ․ փաստաբան Այն ինչ այսօր տեսանք, թույլ, վախկոտ մեկի վարքագիծ էր․ ՄԻՊ-ը որևէ գնահատական չի՞ ուզում տալ․ Մարիաննա Ղահրամանյան Մոնթե Մելքոնյան փողոցում 18-ամյա վարորդը «LiXiang»-ով ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձել Հայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ․ Կարապետյան Վեհափառի` Վրաստան մեկնելու արգելքը բացասական արձագանք է ստացել միջազգային հարթակներում․ փաստաբան Նորամարգում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Ասել, որ զարմացած եմ ու չէի սպասում, կնշանակի ստել․ Կրպեյան Փաշինյանի սնանկությունը՝ ուղիղ եթերում․ Սուրենյանց Երբեք էլ գաղտնիք չի եղել, թե ովքեր են կանգնած այդ ատելության բուրգի գագաթին. Գեղամ Ստեփանյան Ուժեղ Հայաստանի ուժեղ Աբովյանը․ Նարեկ Կարապետյան The Washington Post: Ещё пара недель войны с Ираном обойдётся США дороже, чем год вторжения в Ирак Война на Ближнем Востоке принесёт России до 250 млрд долларов, если затянется до сентября — Spiegel Иранское военное командование и официальные лица ответили Трампу Ակնհայտ է, որ «ժողովրդի ծոցից դուրս եկած» վարչապետը այլևս չի ուզում վերադառնալ այդ ծոցը․ Մխիթարյան Փաշինյանի խոսքը բացահայտում է նրա իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ճակատագրի և վշտի հանդեպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am