Արթուր Ջանիբեկյանը Մոսկվայի եկեղեցուն նվիրեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը/տեսանյութ/

2017 թվականի հունվարի 6-ի Սուրբ Ծննդյան պատարագը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմում առանձնացավ հիշարժան իրադարձությամբ: Ազգային բարերար Արթուր Ջանիբեկյանը Մայր տաճարին ընծայաբերեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը, որն առաջին անգամ հավատացյալների երկրպագության համար հանդիսավոր եկեղեցի բերվեց պատարագի ժամանակ: «Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեցել եմ այսպիսի հնարավորություն, որ հենց ես լինեմ այն մարդը, ում միջոցով մասունքը պիտի փոխանցվեր հայ եկեղեցուն ` ի բարօրություն և ի շահ մեր ժողովրդի և հավատացյալների»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Ջանիբեկյանը:                 Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը Արթուր Ջանիբեկյանը գնել է Փարիզի հեղինակավոր աճուրդներից մեկում, որտեղ ներկայացված են եղել հայկական մշակութային ու եկեղեցական բացառիկ իրեր և նմուշներ:Աճուրդի դրված սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը պատկանել է հայազգի կոլեկցիոներ փարիզաբնակ Գիոմ Արալին, ով 2013 թվականին մասունքը ձեռք է բերել Իտալիայի Նեապոլ քաղաքի հնավաճառությամբ զբաղվող խանութներից մեկում: Մասունքն ունի ուղեկցող փաստաթուղթ:Դրա հավաստիության մասին խոսելիս Գիոմ Արալն ասաց, որ մասնատուփի հետևի մասում կա կնիք, որը Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու եպիսկոպոս Սիստո Ռիարիո Սֆորզան է դրել: Նա առաջնորդ է եղել 1845-1877 թվականներին: Այդ կնիքով եպիսկոպոսը հավաստում է, որ մասնատուփում պահվում է ճշմարիտ մասունք: Բարձր գնահատելով Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությունը` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը նշեց, որ շնորհիվ նման հայորդիների ազնվասիրտ ու հոգացավ վերաբերմունքի, հայոց նվիրական սրբությունները հավաքվում են Տիրոջ տան մեջ և այն դարձնում շնորհաշատ, օրհնյալ ու հրաշագործ: Արթուր Ջանիբեկյանը պատրաստակամություն է հայտնել նաև պատրաստել Աջի տեսքով ոսկե մասունքարան, որտեղ և կտեղադրվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը և կպահվի որպես ազգային նվիրական սրբություն։ Հավատի հոր սրբազան մասունքը նրան նվիրված եկեղեցական տոներին` տարվա մեջ չորս անգամ, դուրս կբերվի հավատացյալների երկրպագության համար: «Հավատացյալները հնարավորություն կունենան երկրպագելու, մեծ սրբի օրհնությունն ու շնորհը ստանալու, քաջալերվելու, գոտեպնդվելու և լուսավորված հավատքով իրենց կյանքն ապրելու՝ բարի գործերով վկայելով նույն հավատքի ջերմեռանդությունը, ինչպես իրենց Սուրբ Հոր հավատն էր առ Աստված, հայրենին և օրհնյալ մեր ազգը»-մեզ հետ զրույցում ասաց Եզրաս սրբազանը: Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվան

դիտվել է 31 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am