Անտարկտիդայի սառցաշերտերից ամենախոշոր սառցաբեկորը շուտով կպոկվի
BBC-ի փոխանցմամբ, Անտարկտիդայի սառցաշերտերից շուտով կպոկվի սառցաբեկոր, որը կդասվի պատմության մեջ ամենախոշորների թվում:
Գիտնականներն ասում են,որ մի քանի շաբաթների և կամ ամիսների ընթացքում «Լարսեն C» սառցաշերտի մնացած հատվածից կպոկվի մոտ հինգ հազար քառակուսի կիլոմետր տարածքով սառցի կտոր:
«Լարսեն C» սառցաշերտը նախկինում երեք մասից բաղկացած և Ջամայկա կղզու մակերեսի չափով ընդհանուր մակերես ունեցող Լարսեն շելֆային սառցադաշտի վերջին ամբողջական մնացած մասն է: Վերջին տասնամյակների ընթացքում «Լարսեն A» և «Լարսեն B» սառցաշերտերը փլուզվել են և ջրի տակ անցել՝գլոբալ տաքացման պատճառով:
«Լարսեն A»-ն պոկվել է հիմնական սառցադաշտից 1995 թվականին, 2002 թվականին նույնը տեղի է ունեցել 3250 քառակուսի կիլոմետր մակերես ունեցող «Լարսեն B»-ի հետ: Ընդամենը 35 օր անց «Լարսեն B»-ն գրեթե ամբողջությամբ քայքայվել է:
Անցած տարվա դեկտեմբերին ամերիկյան NASA գործակալությունը ցուցադրել է 100 մետր լայնությամբ և 500 մետր խորությամբ ճեղքի լուսանկարները: Երբ այդ ճեղքը հասնի օվկիանոսին, ինչը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսների ընթացքում, սառցադաշտից կպոկվի 5000 քառակուսի կիլոմետր մակերեսով սառցաշերտը:
.jpg)
