Ամերիկան սպասում է Ռուսաստանի հարցերով զեկույցի նկատմամբ Թրամփի վերաբերմունքին (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Ամերիկայի հետախուզության գլխավոր հրամանատարն ասում է, թե այսօր, ավելի քան երբեւէ, ինքը վստահ է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում Ռուսաստանն իրականացրել է կիբերհարձակում: Նա նաեւ դատապարտել է հետախուզական գործակալություններին վարկաբեկելու հարցում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: ԱՄՆ-ի հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը, հանդես գալով Սենատում, ասել է, թե Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ընտրությունների ընթացքում իրականացված կիբերհարձակումների մասին զեկույցը հրապարակվելու է հաջորդ շաբաթ: Նա համոզված է, որ Մոսկվայի նպատակն ընտրությունների վրա իր ազդեցությունը գործելն է եղել: “Սա ամբողջ այդ արշավի միայն մի մասն է եղել: Ռուսաստանը, բացի այդ, իրականացրել է ուժեղ քարոզարշավ, տարածել ապատեղեկատվություն եւ սուտ լուրեր”: Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ջոն Մաքքեյնը Ռուսաստանի կողմից իրականացված հաքերային հարձակումները համարել է պատերազմական գործողություն` դա համարելով Միացյալ Նահանգներում այս բնագավառում բացթողումների արդյունք: “Այսօր մենք չունենք այդ ուղղությամբ մշակված ռազմավարություն, ինչի արդյունքում էլ` չենք տալիս պատասխան”: Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հարցականի տակ է դրել հետախուզական գործակալություններից պարբերաբար տեղեկություններ ստանալու կարեւորությունը` մատնանշելով Կենտրոնական հետախուզական վարչության կողմից նախկինում թույլ տրված սխալները: Ազգային հետախուզության պետ Ջեյմս Քլեփերն ասում է, թե “Տարբերություն կա վատատեսության ու արհամարական վերաբերմունքի միջեւ”: Մինչեւ հունվարի 2Օ-ին Թրամփը կստանձնի ԱՄՆ-ի նախագահի պարտականությունները, Կապիտոլիումում աճում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սկսելու հարցում երկու կուսակցությունների կողմից ցուցաբերվող համաձայնությունը: Այսօր, ասում են նրանք, եթե ռուսներն են իրականացրել հաքերային հարձակում, վաղը դա կանեն Իրանն ու Չինաստանը: Դա արել են դեմոկրատների օրոք, ու կարող են անել նաեւ հանրապետականների կառավարման տարիներին: Իսկ Թրամփը շարունակում է հայտարարել, որ այս ամբողջ աղմուկն ԱՄՆ-ում ունի զուտ քաղաքական դրդապատճառներ: Զեկույցը նրան էր հանձնվելու ուրբաթ օրը: Սակայն շատ փոքր է հույսը, որ ամիսներ շարունակ դատապարտելով հետախուզական գործակալություններին, նա կարող է փոփոխություն իրականացնել իր դիրքորոշման մեջ:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am