Թրամփը դժվար թե փոխի Եվրոպայի հետ իր դիրքորոշումը (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Եվրոպային վերջին ժամանակներս ստացավ քաղաքական, տնտեսական ու անվտանգության հարցերով մի շարք հարվածներ` հարցականի տակ դնելով Եվրոպական Միության ու ԱՄՆ-ի հետ այս Միության ապագան: Միացյալ Նահանգների ու Եվրոպայի միջեւ միջատլանտյան համագործակցության հիմքը նույնանման արժեքներն են ու համահունչ շահերը: Ատլանտյան օվկիանոսի հակառակ կողմերում գտնվող ԱՄՆ-ը ու Եվրոպան կանգնած են նույն խնդիրների ու նույնանման ճգնաժամերը հարթելու պատասխանատվության առջեւ: Երկու կողմերն էլ ժողովրդավարության, բաց հասարակարգերի, մարդու իրավունքների ու ազատ շուկայի պաշտպաններն են: “Դա Հունաստանի պարտքի հետ կապված ճգնաժամն է, աննախադեպ ծավալների հասած փախստականների հոսքը, անվտանգության սպառնալիքների աճը, պոպուլիստական շարժումների աճը, եւ Եվրոպական Միությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը”: Ինչի արդյունքում ցնցվում եւ Եվրոպական Միության հիմքերը: Այսպես շարունակվելու դեպքում եկող երկուսից հինգ տարիների ընթացքում Եվրոպան կունենա ավելի մեծ թվով փախստականներ, ասում է վերլուծաբաններից Ջեֆրի Գեդմինը: “Կավելանա ահաբեկչական հարձակումների թիվը: Եվրոպայում կթուլանա Ամերիկայի ազդեցությունը, դրա փոխարեն կավելանա Ռուսաստանի դերը, ինչը չի ապահովի կայուն ու եռանդուն միջատլանտյան հարաբերութուններ”: Վերլուծաբաններից Ստիվըն Սզաբոն հիշեցնում է, որ անվտանգության հարցում Եվրոպան ապավինում է ԱՄՆ-ին, մի բան, որը կարող է դրվել հարցականի տակ ԱՄՆ-ի նոր վարչակազմի օրոք: ՆԱՏՕ-ի նախկին հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի խոսքերով էլ 2Օ14 թվականին Ղրիմի բռնակցումը նորից Եվրոպա է ներմուծում ուժային քաղաքականությունը: “Մենք չենք ուզում ու չպետք է հետ բերենք Սառը պատերազմը, բայց միեւնույն ժամանակ պիտի հակադարձենք Ռուսաստանի անօրինական քայլերին”, ասում է նա: Նրա խոսքերով, նախագահ Պուտինի ռազմավարական առաջնահերթությունը ԱՄՆ-Եվրոպա միջատլանտյան դաշինքը կոտրելն է: Այդ պատճառով Եվրոպայում հայտարում են հետախուզական օդանավերից մինչեւ անօդաչու սարքեր, օդային պաշտպանության նոր համակարգեր ու ռազմանավեր գնելու մտադրության մասին: Փորձագետներից Քրիստոֆեր Չիվեսի խոսքերով, դա արվում է, որպեսզի Ռուսաստանի հրամանատարներն ու նախագահը երբեք չմտածեն, որ կարող են ունենալ ՆԱՏՕ-ի դեմ պատերազմում երբեւիցե հաղթանակ տանելու թույլ հույսեր անգամ: Խնդիրն այն է, որ Ֆրանսիայում ու Գերմանիայում անցկացվելիք ընտրություններում ուժեղ դիրքեր կարող են ունենալ Եվրոպական Միությանը դեմ հանդես եկող քաղաքական ուժերը: Այդ պատաճառով 2Օ17թվականը կարող է վճռական լինել միջատլանտյան դաշինքի ապագայի համար: Մի բան, որից մեծապես է կախված միջազգային ազատական կարգերի ապագան:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am