Թուրքիան սպառնում է դադարեցնել Ինջիրլիքի ավիաբազայի տրամադրումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին

Պաշտոնական Անկարան հրապարակավ դժգոհում է Միացյալ Նահանգներից՝ սպառնալով դադարեցնել Ինջիրլիքի ավիաբազայի տրամադրումը ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերին: «Նրանք այդպես էլ չարձագանքեցին օգնության մեր խնդրանքներին», – պատճառաբանել է երկրի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը. – «Մտորելու տեղիք է տալիս այն, որ մեր դաշնակիցները, ՆԱՏՕ-ի մեր վաղեմի գործընկերները, որ հիմա կոալիցիա են ստեղծել «Իսլամական պետության» դեմ, չաջակցեցին թուրքական բանակին՝ սիրիական ալ-Բաբը ԻՊ-ից ազատագրելու հարցում: Այդ քաղաքը առանցքային նշանակություն ունի ահաբեկիչների դեմ պայքարում, սակայն մենք այդպես էլ մեր դաշնակիցներից չստացանք անհրաժեշտ օդային օժանդակությունը»: Պաշտպանության նախարարից ժամեր անց Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնակը տեղեկացրեց՝ կառավարությունը պատրաստվում է պաշտոնապես քննարկել ռազմավարական նշանակություն ունեցող ավիաբազան ամերիկացիներին տրամադրելու նպատակահարմարությունը: «Մեր ժողովուրդն արդեն հարցականի տակ է դնում կոալիցիոն ուժերի ներկայությունը Ինջիլիքում, այդ իսկ պատճառով հարցը մտել է կառավարության օրակարգ: Մենք անկեղծորեն ասում ենք, եթե կա բոլորի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն՝ եկեք պայքարենք դրա դեմ միասին: Եթե չեք միանում մեր պայքարին, գոնե խոչընդոտներ մի ստեղծեք», – ասել է Քայնակը: Սրանով, սակայն, Անկարան չսահմանափակվեց. Նահանգների հասցեին քննադատությանը միացավ նաև նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալին` ընդգծելով.– «Մեկուկես ամիս է՝ Թուրքիան չի ստանում անհրաժեշտ օժանդակություն և այս հարցում որևէ արդարացում չի կարող լինել»: «Թուրքիան իրավունք ունի փակել Ինջիլիքի ավիաբազան, մենք բազմիցս ենք մեր մտահոգությունները փոխանցել ամերիկացի պաշտոնյաներին, և հույս ունենք՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաշվի կառնի դրանք: Միացյալ Նահանգները շատ կարևոր դաշնակից է Թուրքիայի համար, մենք համագործակցում ենք բոլոր ոլորտներում, սակայն իրականությունն այն է, որ այսօր մեր միջև վստահության ճգնաժամ կա», – իր հերթին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am