Թուրքիան փլուզման է տանում
Բրիտանական Independent-ի գնահատմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը Թուրքիան աստիճանական «էրոզիայի» է տանում: Իսկ հարևանների հետ լարված հարաբերությունները և ներքին խնդիրները, որոնց պատճառը Թուրքիայի իշխանությունների սխալ հաշվարկներն էին, այդ երկիրը փլուզման եզրին են հասցնում: 2002-ից իշխող կուսակցության իշխանության գալուց ի վեր դեռևս Աթաթուրքի սահմանած «համակարգը այդ երկրում խափանվել է»: Աղբյուրի գնահատմամբ՝ անսահմանափակ իշխանության ձգտումը Էրդողանին ստիպել է քաղաքացիական պատերազմ «նախաձեռնել» քրդերի դեմ, ինչը «սպառնում է քանդել Աթաթուրքի ստեղծած Թուրքիան»:
